Ադրբեջանը խոսում է եռակողմ հանդիպման մասին. Հայաստանը դեռ չի համաձայնել
09/08/2014 12:30

Ադրբեջանը խոսում է եռակողմ հանդիպման մասին. Հայաստանը դեռ չի համաձայնել

Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը՝ Ռուսաստանի նախագահի մասնակցությամբ, կկայանա վաղը: Այս մասին այսօր իր Twitter-ում գրել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը:

Սարգսյան-Պուտին և Ալիև-Պուտին երկկողմ հանդիպումները տեղի կունենան այսօր:

Նշենք, որ Հայաստանը դեռևս պաշտոնական համաձայնություն չի տվել վերոնշյալ հանդիպման կապակցությամբ:

Իր հաջորդ գրառման մեջ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավարը նշում է, թե «բանակցությունների հետագա առաջընթացը կախված կլինի Հայաստանի նախագահի կառուցողական դիրքորոշումից»: 

Կարելի է ենթադրել, որ պաշտոնական Բաքվի համար միանգամայն «կառուցողական» են հայ գերու նվաստացումներն ու սպանությունը, ինչպես նաև՝ ենթադրյալ հանդիպումից ժամեր առաջ ձեռնարկված դիվերսիոն հետախուզական ներափանցման փորձերը:
 

Ադրբեջանը խոսում է եռակողմ հանդիպման մասին. Հայաստանը դեռ չի համաձայնել