.jpg)
ԼՂ հակամարտությունը չի խոչընդոտի Հայաստանի անդամակցության ՄՄ-ին. Լավրով
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող խոչընդոտել Հայաստանի Հանրապետության անդամակցության Մաքսային միությանը: Այս մասին հայտարարել է ՌԴ Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ներկայացնելով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման ընթացքում քննարկված հարցերի մանրամասները: Այս մասին տեղեկանում ենք ИТАР-ТАСС-ից:
Հիշեցնենք, որ այսօր Սոչիում տեղի ունեցած եռակողմ հանդիպման ժամանակ մեկ անգամ ևս ընդգծվել է, որ ԼՂ հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով:
Այդուհանդերձ, ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը նշել է, որ հակամարտության կարգավորման հետ կապված ամենաբարդ հարցերը մնում են չլուծված: Ըստ Լավրովի՝ այսօր տեղի ունեցած հանդիպման ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի նախագահները վերահաստատել են իրենց հավատարմությունը հակամարտության խաղաղ կարգավորման սկզբունքներին:
Նախորդող հրապարակումներ՝ Սարգսյան. Հայաստանը միակ երկիրն է, որ կատարել է ՄԱԿ բանաձևերի պահանջները
Վ. Պուտին. Խնդիրների լուծման ժամանակ պետք է օգտվենք մեր պատմական կապերից
Ալիև. Ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծել փոխզիջման ճանապարհով
Ավարտվեց նախագահների եռակողմ հանդիպումը. Հիմնախնդիրը չունի ռազմական լուծում