.jpg)
Ալիև. Ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծել փոխզիջման ճանապարհով
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Ղարաբաղյան հակամարտությունը մոտ ապագայում կլուծվի խաղաղ ճանապարհով: Այս մասին այսօև Սոչիում կայացած ՌԴ և Ադրբեջանի նախագահների հետ եռակողմ հանդիպմանն ասել է Սերժ Սարգսյանը: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր հերթին հայտարարել է, թե ԼՂ հակամարտությունը հարկավոր է լուծել ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկած կոմպրոմիսային ճանապարհով:
ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ խնդրի լուծման համար հարկավոր է ցուցաբերել համբերություն, իմաստություն ու հարգանք իրար նկատմամբ:
Ինչպես հաղորդում է «Интерфакс»-ը՝ ՌԴ նախագահը գոհունակությամբ նշել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները ուշադրություն են դարձնում խնդրի խաղաղ կարգավորման վրա:
«Սա ամենակարևորն է, քանի որ չկա ավելի մեծ ողբերգություն, քան մարդկանց մահը»,- ասել է ՌԴ նախագահը:
Նա նաև նշել , որ Լեռնային Ղարաբաղի շուրջ կոնֆլիկտն առաջացել է վաղուց ու ժառանգություն մնացել Խորհրդային Միությունից:
«Անկասկած` ցանկացած բարդ իրավիճակ կարող է լուծվել, եթե կա բարի կամք, իսկ ես կարծում եմ, որ այդ կամքը կա և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի ժողովրդի մոտ»,- նշել է Վլադիմիր Պուտինը:
Նա կոչ է արել հարցը քննարկել նեղ շրջանակում, ապա նաև պատվիրակությունների անդամնեի մասնակցությամբ: