.jpg)
Սերժ Սարգսյան. ՀԱՊԿ-ի արձանգքի կարիքը չկար
Հայաստանի Հանրապետության պետական սահմանների նկատմամբ ոտնձգությունների վերաբերյալ ՀԱՊԿ դիրքորոշումը միանշանակ է: Այս մասին «Արմնյուզի» հետ հարցազրույցում ասաց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը՝ նշելով, որ այն արտացոլված է 2012 թվականին ընդունված փաստաթղթում:
Ի պատասխան հարցին, թե ինչո՞ւ ՀԱՊԿ-ն որևէ կերպ չարձագանքեց վերջի օրերին տեղ գտած սահմանային միջադեպերին, Սերժ Սարգսյանն ասաց.
«Ես կարծում եմ՝ դրա անհրաժեշտությունը չկար: ՀԱՊԿ-ի գործողությունները մշտապես պայմանավորված են լինում դիմող երկրի գործողություններով»:
Հանրապետության ղեկավարը չբացառեց, որ ՀԱՊԿ-ը կարող էր և արձագանքել, չի բացառել նաև, որ այդ արձագանքը չի եղել տեխնիկական խնդիրների պատճառով. «Որքանով ես տեղյակ եմ՝ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը մոտ ժամանակներս պիտի այցելի Հայաստան: Սա արդեն վերաբերմունք է: Եվ երկրորդ՝ դուք հնարավորություն կունենաք այս հարցերը նրան ուղղելու»:
Բոլոր դեպքերում նա կարծում է, որ արձագանքի կարիք չկար:
«Իրոք ես համոզված եմ, որ դրա անհրաժեշտությունը չկար: Եթե որևէ մեկը մտածում է, որ եթե ՀԱՊԿ-ը արձագանքեր, ապա ադրբեջանցիներն անմիջապես կդադարեցնեին, ապա կարծում եմ, որ նա սխալվում է: Իսկ ինչ վերաբերում է, ընդհանրապես, ՀԱՊԿ-ի դիրքորոշմանը, ապա այդ դիրքորոշումը հայտնված է 2012 թվականի փաստաթղթի մեջ, և այդ փաստաթուղթը իր ուժը չի կորցրել: ՀԱՊԿ-ի դիրքորոշումը միանշանակ պարզ է»,- ասաց նա:
Նախորդող հրապարակումներ՝ Ս. Սարգսյանը՝ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության մասին
Նախագահ. Հայերի համար էլ վիրավորական կլիներ, եթե պարզվեր, որ Էրդողանը հայ է
Ս. Սարգսյան. Ադրբեջանցիների բոլոր փորձերն, անշուշտ, ձախողվեցին
Սերժ Սարգսյան. Հրադադարի նոր համաձայնագրի մասին չխոսվեց, դա ենթադրվում է
Խաղաղապահների տեղակայումը այլ բանակցությունների թեմա է. Ս. Սարգսյան