Հայաստանի ներքին զբոսաշրջությունն աճել է 30 տոկոսով
13/08/2014 13:49

Հայաստանի ներքին զբոսաշրջությունն աճել է 30 տոկոսով

2013 թվականին Հայաստանի ներքին զբոսաշրջությունն աճել է 30 տոկոսով: Այսօր այս մասին լրագրողներին հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը:

Նա նաև հավելեց, որ ներքին զբոսաշրջության զարգացման ազդակ է ծառայել նաև սոցփաթեթներով հանգստյան ուղեգրերի տրամադրումը, որն իրականացվում է էկոնոմիկայի նախարարության կողմից հաշվառված զբոսաշրջային օպերատորների միջոցով։

«Զբոսաշրջային օպերատորների գործունեության նկատմամբ հատուկ պայման է նշված. հյուրանոցային ծառայության գինը չպետք է գերազանցի հյուրանոցի հայտարարած մանրածախ գնին»,- ասաց բանախոսը։

Մ. Ապրեսյանը նաև վստահեցրեց, որ զբոսաշրջային փաթեթները բավականին մատչելի են. զբոսաշրջային մատչելի ծառայություններ առաջարկվում է ինչպես ՀՀ տարածքում, այնպես էլ՝ Արցախում:
 
Նախորդող հրապարակում՝ ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվն այս տարի աճել է 17.3 տոկոսով

Հայաստանի ներքին զբոսաշրջությունն աճել է 30 տոկոսով