14/08/2014 19:35
Ի՞նչն է ստիպել քաղաքապետարանին պայմանագիր կնքել ապօրինի ձեռնարկության հետ
«Էդվարդ Մխիթարյան» ԱՁ-ն Սննդի անվտանգության պետական ծառայությունում գրանցված չէ, չնայած՝ պետք է լիներ»,-Aysor.am-ին ասաց ՍԱՊԾ մամլո պատասխանատու Արմինե Սուքիասյանը:
Նա նաև նշեց, որ այժմ ՍԱՊԾ պետի հրամանով ստուգումներ է անցկացվում նշված ընկերությունում, փորձանմուշներն ուղարկվել են լաբորատորիա:
Ինչ վերաբերում է մանկապարտեզներում անորակ հավի մսի բացահայտման փաստին, նա ասաց, որ ՍԱՊԾ աշխատակիցները ևս մասնակցել են բացահայտմանը:
Սննդի որակի վերաբերյալ պահանջները ներկայացվում քաղաքապետարանի կողմից, իսկ ՍԱՊԾ-ն անհրաժեշտության դեպքում դիտարկումներ է կատարում մանկապարտեզներում, եթե խախտումներ կան` նաև ստուգումներ:
Նշենք, որ պետռեգսիտրում ևս «Էդվարդ Մխիթարյան» ԱՁ գրանցված չէ. Այդ դեպքում հարց է առաջանում` ի՞նչն է ստիպել Երևանի քաղաքապետարանի սննդի մատակարարման պայմանագիր կնքել ապօրինի ձեռնարկության հետ:
Նախորդող հրապարակում՝ Մանկապարտեզների տնօրենները՝ փչացած հավի մսի մասին
Ոչ պիտանի հավի միս է մատակարարվել Նոր Նորքի 101, 116 և 118 մանկապարտեզներին