Շանթ Հարությունյանի գործով ամբաստանյալ. Ոստիկանը խեղդում էր Վահեին
15/08/2014 14:36

Շանթ Հարությունյանի գործով ամբաստանյալ. Ոստիկանը խեղդում էր Վահեին

Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում նոյեմբերի 5-ի գործով կալանավորված Հայկ Հարությունյանը ոստիկանների կողմից իր տանը հայտնաբերված «Նեմգուտալ» դեղամիջոցը ձեռք է բերել 1993 թ.-ին՝ շանը բուժելու նպատակով:

Նա ասաց, որ դեղը նրանց տանը թողել է անասնաբույժը՝ հետագայում անհրաժեշտության դեպքում օգտագործելու համար:

Հ. Հարությունյանը ասաց, որ փորձաքննությամբ իր արյան մեջ որևէ բան չի հայտնաբերվել: Նոյեմբերի 5-ի դեպքերի վերաբերյալ ամբաստանյալը պատմեց, որ տեսել է, թե ինչպես է քաղաքացիական հագուստով ոստիկանը փորձել խեղդել ամբաստանյալ Վահե Մկրտչյանին և հրաժարվել է ներկայանալ:

Նշենք, որ ըստ Հայկ Հարությունյանին առաջադրված մեղադրանքի՝ նա մի խումբ անձանց հետ, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, կատարել է խուլիգանություն` զուգորդված իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով, և առանց իրացնելու նպատակի` ապօրինի պահել է զգալի չափով հոգեմետ նյութ:

Նախորդող հրապարակում՝ Շահեն Հարությունյան. Ոստիկանները ինձ հավատացնում էին, որ հայրս մահացել է 

Շանթ Հարությունյանի գործով ամբաստանյալ. Ոստիկանը խեղդում էր Վահեին