22/05/2014 16:03
«Շանթ Հարությունյանի և մյուսների գործը» դատարանում է
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի վարույթ է ստացվել «Շանթ Հարությունյանի և մյուսների» դեմ հարուցված քրեական գործը: Այս մասին Aysor.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Ըստ Շանթ Հարությունյանին առաջադրված մեղադրանքի՝ նա մի խումբ անձանց հետ, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, կատարել է խուլիգանություն` զուգորդված իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով:
Ըստ Շահեն Հարությունյանին առաջադրված մեղադրանքի՝ նա մի խումբ անձանց հետ, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, կատարել է խուլիգանություն` զուգորդված իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով:
Ըստ Ալբերտ Մարգարյանին առաջադրված մեղադրանքի՝ նա մի խումբ անձանց հետ, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, կատարել է խուլիգանություն` զուգորդված իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն է գործադրել:
Ըստ Ալեք Պողոսյանին առաջադրված մեղադրանքի՝ նա մի խումբ անձանց հետ, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, կատարել է խուլիգանություն` զուգորդված իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով:
Ըստ Արմեն Հովհաննիսյանին առաջադրված մեղադրանքի՝ նա մի խումբ անձանց հետ, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, կատարել է խուլիգանություն` զուգորդված իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով:
Ըստ Ավետիս Ավետիսյանին առաջադրված մեղադրանքի՝ նա մի խումբ անձանց հետ, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, կատարել է խուլիգանություն` զուգորդված իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով:
Ըստ Հայկ Հարությունյանին առաջադրված մեղադրանքի՝ նա մի խումբ անձանց հետ, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, կատարել է խուլիգանություն` զուգորդված իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով, և առանց իրացնելու նպատակի` ապօրինի պահել է զգալի չափով հոգեմետ նյութ:
Ըստ Լիպարիտ Պետրոսյանին առաջադրված մեղադրանքի՝ նա մի խումբ անձանց հետ, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, կատարել է խուլիգանություն` զուգորդված իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով:
Ըստ Միսակ Առաքելյանին առաջադրված մեղադրանքի՝ նա կատարել է խուլիգանություն:
Ըստ Մկրտիչ Հովհաննիսյանին առաջադրված մեղադրանքի՝ նա մի խումբ անձանց հետ, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, կատարել է խուլիգանություն` զուգորդված իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն է գործադրել:
Ըստ Սևակ Մնացականյանին առաջադրված մեղադրանքի՝ նա մի խումբ անձանց հետ, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, կատարել է խուլիգանություն` զուգորդված իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով:
Ըստ Տիգրան Պետրոսյանին առաջադրված մեղադրանքի՝ նա մի խումբ անձանց հետ, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, կատարել է խուլիգանություն` զուգորդված իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով:
Ըստ Վահե Մկրտչյանին առաջադրված մեղադրանքի՝ նա մի խումբ անձանց հետ, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, կատարել է խուլիգանություն` զուգորդված իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն է գործադրել:
Ըստ Վարդան Վարդանյանին առաջադրված մեղադրանքի՝ նա մի խումբ անձանց հետ, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, կատարել է խուլիգանություն` զուգորդված իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով:
Շանթ և Շահեն Հարությունյաններին, Ալեք Պողոսյանին, Ավետիս Ավետիսյանին, Լիպարիտ Պետրոսյանին և Վարդան Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 Հոդվածի 4 Մասի (Խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ) հատկանիշներով:
Ալբերտ Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 Մաս 4 (Խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ) և ՀՀ քրեական օրենսգրքի 316 Հոդվածի Մաս 2-ի (Իշխանության ներկայացուցչին՝ օրենքով նրա վրա դրված պարտականությունները կատարելու ժամանակ դիմադրելը կամ նրան ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելուն հարկադրելը, որը կատարվել է բռնությամբ կամ բռնություն գործադրելու սպառնալիքով՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մինչեւ երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով) հատկանիշներով:
Արմեն Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել 258 Մաս 3 Կետ 1, 2-ի (Խուլիգանությունը, կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից և զուգորդվել է իշխանության ներկայացուցչին կամ հասարակական կարգի պահպանության պարտականություն իրականացնող կամ հասարակական կարգի խախտումը խափանող անձին դիմադրություն ցույց տալով) հատկանիշներով:
Հայկ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 Մաս 4-ի և ՀՀ քրեական օրենսգրքի 268 Մաս 1-ի (Առանց իրացնելու նպատակի թմրամիջոցներ կամ հոգեներգործուն նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը) հատկանիշներով:
Միսակ Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 Հոդվածի 1 Մասի (Խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով և զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով) հատկանիշներով:
Մկրտիչ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 Հոդվածի 4 Մասի (Խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ) և ՀՀ քրեական օրենսգրքի 316 Հոդվածի 2 Մասի (Իշխանության ներկայացուցչին՝ օրենքով նրա վրա դրված պարտականությունները կատարելու ժամանակ դիմադրելը կամ նրան ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելուն հարկադրելը, որը կատարվել է բռնությամբ կամ բռնություն գործադրելու սպառնալիքով) հատկանիշներով:
Սևակ Մնացականյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 Հոդվածի 3 Մասի 1.2 Կետերի (Խուլիգանությունը, կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից և զուգորդվել է իշխանության ներկայացուցչին կամ հասարակական կարգի պահպանության պարտականություն իրականացնող կամ հասարակական կարգի խախտումը խափանող անձին դիմադրություն ցույց տալով) հատկանիշներով:
Տիգրան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 Հոդվածի 3 Մասի 1,2 Կետերի (Խուլիգանությունը, կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից և զուգորդվել է իշխանության ներկայացուցչին կամ հասարակական կարգի պահպանության պարտականություն իրականացնող կամ հասարակական կարգի խախտումը խափանող անձին դիմադրություն ցույց տալով) հատկանիշներով:
Վահե Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 Մաս 4-ի (Խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ) և ՀՀ քրեական օրենսգրքի 316 2 Մասի (Իշխանության ներկայացուցչին՝ օրենքով նրա վրա դրված պարտականությունները կատարելու ժամանակ դիմադրելը կամ նրան ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելուն հարկադրելը, որը կատարվել է բռնությամբ կամ բռնություն գործադրելու սպառնալիքով) հատկանիշներով:
Նախորդող հրապարակում՝ Շանթ Հարությունյանի որդուն մեղադրանք է առաջադրվել