«Եզդիները դարձել են մի քանի մարդկանց քաղաքական նկատառումների զոհ»
19/08/2014 14:27

«Եզդիները դարձել են մի քանի մարդկանց քաղաքական նկատառումների զոհ»

Իրաքի տարածքում եզդի ժողովրդի նկատմամբ իրականացվում է 74-րդ ցեղասպանությունը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց Հայաստանի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը:

Նրա խոսքով՝ Իրաքում ապրում է 1 մլն 300 հազար եզդի, սակայն մահմեդականների նպատակը եզդիներին ոչնչացնելն է:

«Օգոստոսի 2-ին հարձակվել էին «Եզդիստանի» վրա և դաժանաբար սպանել կանանց, երեխաների: Բարբարոսաբար ոչնչացվել են եզդիական գյուղերը և մնացել են միայն լեռներ: Այդ գիշատիչները, մարդակերները մարդ են սպանում միայն նրա համար, որ նա մահմեդական չէ: Նրանք երկրի վրա ապրելու իրավունք չունեն: Դա ստորություն է», - ասաց Ա. Թամոյանը:

Ա. Թամոյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ կառավարությանը՝ արձագանքելու համար, և դիմեց բոլոր ազգերին ու գերտերություններին՝ այս հարցի նկատմամբ ուշադիր լինելու համար:

Եզդիների շեյխ Բրո Հասանյանը ասաց, որ սա ծրագրված է Իրաքի և Թուրքիայի նախագահների կողմից և եզդի ազգը դարձել է մի քանի մարդկանց քաղաքական և տարածքային նկատառումների զոհ:

«Երեխաներին են մորթում, կանանց՝ բռնաբարում, իսկ փողոցներում թողած դիակների պատճառով համաճարակ է տարածված»,- ասաց Բ. Հասանյանը:

Նախորդող հրապարակում՝ «Հայաստանը պարտավորություններ ունի ազգային փոքրամասնությունների նկատմամբ»

«Օգնիր եզդի եղբորդ» նախաձեռնությանը հարյուրավոր քաղաքացիներ են միացել

Նախագահը վարչապետի հետ քննարկել է եզդիներին տրվող օգնության հարցը 

«Եզդիները դարձել են մի քանի մարդկանց քաղաքական նկատառումների զոհ»