19/08/2014 10:00
«Օգնիր եզդի եղբորդ» նախաձեռնությանը հարյուրավոր քաղաքացիներ են միացել
Երեկ համացանցում ստեղծված «Օգնիր եզդի եղբորդ» ֆեյսբուքյան նախաձեռնությունը և դրամահավաքի էջը, մի քանի ժամվա ընթացքում հարյուրավոր քաղաքացիներ ընդգրկեցին:
Նախաձեռնության հեղինակը «Հրապարակի» գործընկեր Վահագն Թևոսյանը նշել է, որ արդեն ՀՀ Նախագահի մամլո խոսնակն արձագանքել է, որ կրկնապատկվելու է Հայաստանի կողմից տրամադրվող մարդասիրական օգնությունը եզդիներին.
«Իսկ էդ քայլի գնացի էն պատճառով, որ մտածում էի` կուզեմ ինչ-որ եզդի ընտանիք հյուրընկալել որոշ ժամանակ, հետո հասկացա, որ դա միայն իմ կոմֆորտի զոհողության հաշվին չի լինելու, այլ ավելի շատ` իրենց: Էդտեղից միտք առաջացավ` ինչ կլինի, եթե խմբվենք և գումար հավաքենք` նրանց հումանիտար կարիքները հոգալու համար»: