Աֆրիկայում էբոլոյի համաճարակին զոհ է գնացել 1427 մարդ
23/08/2014 13:12

Աֆրիկայում էբոլոյի համաճարակին զոհ է գնացել 1427 մարդ

Արևմտյան Աֆրիկայում էբոլոյի համաճարակին զոհ է գնացել 1427 մարդ: Այս մասին հայտնում է Vesti.ru-ն: Առողջապահության համաշխարհային գործակալության տվյալներով՝ ավելի քան 2500 մարդ այս հիվանդության վարակակիր է:

Միայն 2 օրվա ընթացքում Գվինեայում, Լիբերիայում, Սիերա Լիոնեում և Նիգերիայում մահացել է 77 մարդ, իսկ 142 մարդ վարակվել է: Ամենաբարդ իրավիճակը Լիբերիայում է, որտեղ 2 օրվա ընթացքում մահացել է 48 հիվանդ, իսկ 110 մարդ վարակվել է:

Տվյալ պահին հիվանդության բուժման համար դեղամիջոց չի հայտնաբերվել, իսկ բոլոր պատվաստանյութերը կրում են փորձնական բնույթ:

Նախորդող հրապարակում՝ Ռուսաստանում էբոլայի դեմ պատվաստանյութ են մշակում

«Բժիշկներ առանց սահմանի». Էբոլան սանձելու համար կպահանջվի կես տարի

Նիգերիան էբոլայի դեմ սեփական պատվաստանյութն է մշակել
 

Աֆրիկայում էբոլոյի համաճարակին զոհ է գնացել 1427 մարդ