ՍԴՀԿ-ն ՀՀ իշխանություններին կոչ է անում չմասնակցել Էրդողանի երդմնակալության
25/08/2014 15:51

ՍԴՀԿ-ն ՀՀ իշխանություններին կոչ է անում չմասնակցել Էրդողանի երդմնակալության

«Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը կտրականապես դեմ է, որ Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Էրդողանի երդմնակալությանը Հայաստանի Հանրապետությունը մասնակցի ՀՀ ԱԳ նախարարի մակարդակով»: Այս մասին ասված է Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության տարածած հաղորդագրության մեջ:

«Էրդողանն իր քաղաքական ողջ գործունեության տարիներին ապացուցել է իր հակահայ բնույթը, բազմիցս հանդես է եկել Հայաստանի և հայ ժողովրդի հասցեին վիրավորական արտահայտություններով: Առնվազն միամտություն է ակնկալել, որ Էրդողանի ղեկավարած Թուրքիան երբևիցե կփոխի իր վերաբերմունքը Հայաստանի Հանրապետության, Արցախյան հիմնախնդրի և իրենց իսկ երկրի կողմից իրականացված աշխարհի պատմության ամենամեծ ողբերգություններից մեկի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ:

Ավելին, ՍԴՀԿ-ն խորապես համոզված է, որ Թուրքիայի նորընտիր նախագահն էլ ավելի բորբոքելու թշնամանքն ու ատելությունը Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ: Ելնելով վերոնշյալ իրավիճակից՝ ՍԴՀԿ-ն Հայաստանի իշխանություններին կոչ է անում Էրդողանի երդմնակալությանը կա՛մ մեր երկրից չուղարկել որևիցե պաշտոնյայի, կա՛մ մասնակցել շատ ավելի համեստ պաշտոնատար անձի միջոցով»:  

Նախորդող հրապարակում՝ Էրդողանի երդմնակալությանը, հավանաբար, կմասնակցի Էդվարդ Նալբանդյանը

ՍԴՀԿ-ն ՀՀ իշխանություններին կոչ է անում չմասնակցել Էրդողանի երդմնակալության