29/08/2014 13:51
Հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանը տեղափոխվել է երրորդ երկիր
Բաքվում գտնվող հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանը տեղափոխվել է երրորդ երկիր: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց նրա եղբայրը՝ Հարություն Ինջիղուլյանը:
Նա նշեց, որ այս մասին տեղեկացել են Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակից, սակայն դեռևս հայտնի չէ, թե որ երկիր է տեղափոխվել Հակոբը: Մինչ այս պահը Հակոբ Ինջիղուլյանը կապ չի հաստատել ընտանիքի անդամների հետ:
Հիշեցնենք, որ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանն Ադրբեջանում է հայտնվել 2013 թվականի օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը: Նա չի կողմնորոշվել տեղանքում:
Նախորդող հրապարակում՝ Հակոբ Ինջիղուլյանը նոր նամակներ է ուղակել. Գրում է, որ լավ է