13/08/2014 12:32
Հակոբ Ինջիղուլյանը նոր նամակներ է ուղակել. Գրում է, որ լավ է
Ադրբեջանում մեկ տարուց ավելի գտնվող հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի հարազատները նրանից նոր նամակներ են ստացել: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց Հակոբի եղբայր Հարություն Ինջիղուլյանը:
«Մի քանի նամակ ենք ստացել: Նա պատասխանել է մեր նախորդ նամակներին: Գրում է, որ լավ է, խնդիրներ չունի: Ինչպես նաև հույս է հայտնում, որ մոտ ապագայում կտեղափոխվի երրորդ երկիր»,- ասաց Հ. Ինջիղուլյանը:
Նա նշեց, որ ինչպես և նախորդ դեպքում, այս անգամ ևս նամակները փոխանցելուց բացի՝ ԿԽՄԿ երևանյան գրասենյակը հրաժարվել է որևէ այլ ինֆորմացիա տրամադրել Հակոբի մասին:
Հիշեցնենք, որ ԿԽՄԿ Բաքվի գրասենյակի ներկայացուցիչները Հակոբ Ինջիղուլյանին, ինչպես նաև Ադրբեջանում գտնվող 5 հոգանոց ՀՀ քաղաքացիների ընտանիքին այցելել են օգոստոսի 6-ին:
Նախորդող հրապարակում՝ ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Հակոբ Ինջիղուլյանին