Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհահատվածը փակ է բեռնատարների համար
01/09/2014 12:17

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհահատվածը փակ է բեռնատարների համար

Այսօր՝ ժամը 10.00-ին ՀՀ ԱԻՆ ՃԿԿ-ից կապ է հաստատվել Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահի հետ, ով հաստատել է, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհահատվածը բաց է մարդատար տրանսպորտային միջոցների համար: ԱԻՆ-ից տեղեկացնում են նաև, որ ճանապարհը փակ է միայն բեռնատար ավտոմեքենաների և կցորդների համար:

Նշենք, որ Ճանապարհահատվածը բաց է ժամը 07.00-ից մինչև 19.00: 

Նախորդող հրապարակում՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհն անցանելի կլինի 15 օրից

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհահատվածը փակ է բեռնատարների համար