25/08/2014 18:40
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհն անցանելի կլինի 15 օրից
Այսօր Վրաստանի Հանրապետության ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկատվություն է ստացվել, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհն անցանելի կլինի 15 օրից: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական բաժնից: Նշենք, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին իրականացվում են մաքրման աշխատանքներ:
Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին, ժամը 22.30-ին Վրաստանի Հանրապետության ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ փլուզման հետևանքով Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է:
Նախորդող հրապարակում՝ Ռուսաստանը Վրաստանին կապող ճանապարհը առնվազն 10 օր փակ է լինելու. ԱԳՆ