.jpg)
Սյունիքի մարզպետն ազատվեց աշխատանքից
Սյունքիի մարզպետ Վահե Հակոբյանը իր դիմումի համաձայն ազատվեց աշխատանքից: Որոշման նախագիծն ընդգրկված էր այսօրվա կառավարության նիստի օրակարգում:
Որոշման նախագիծը ՀՀ կառավարության նիստում ներկայացրեց փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության նիստի ժամանակ ասաց, որ այսօր Վահե Հակոբյանը նշանակվելու է Ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավար:
Հիշեցնենք, որ Ջրային տնտեսության պետական կոմիտեի արդեն նախկին ղեկավար Անդրանիկ Անդրեասյանը օրեր առաջ ազատվել էր պաշտոնից:
Նշենք, որ որոշումը կայացվում է ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 88.1-ին հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրի 1.7-րդ կետը: