.jpg)
Վթար՝ Մուղնի գյուղի մոտ. Վարորդի վիճակը ծանր է
Այսօր՝ ժամը 06.12-ին ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Երևան ավտոճանապարհին՝ Մուղնի գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Օպել Աստրա» մակնիշի և «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը` 1967 թ. ծնված Ռ. Մ.-ը, հոսպիտալացվել է Աշտարակի ԲԿ, այնուհետև «Արմենիա» ՀԲԿ: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական կենտրոնից:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: