Սա ազնիվ չէ. Արամ Մանուկյանը՝ օրենքի քվեարկության մասին
08/09/2014 15:17

Սա ազնիվ չէ. Արամ Մանուկյանը՝ օրենքի քվեարկության մասին

Հինգերորդ գումարման ԱԺ վեցերորդ նստաջրջանի օրակարգում հրատապ քննարկման էր առաջարկվել ՀՀ կառավարության կողմից ներկայացված Շրջակա միջավայրի պահպանության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը:

Քննարկման ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն իր խոսքում նշեց, որ կասկած չունի Կառավարության ներկայացրած օրենքի դրական լինելու առնչությամբ, սակայն նման օրինագծերը լուրջ ուսումնասիրության կարիք ունեն:

«Սա լուրջ օերենք է, որը էկոլոգիական լուրջ քննարկումների անհրաժեշտություն ունի: 24 ժամվա մեջ պատգամավորը չի կարող մեծածավալ օրենքն ուսումնասիրել ու հրատապ քվեարկել: Պարզապես մենք ֆիզիկապես ունակ չենք դրան: Սա ազնիվ չէ, և օրենսդրական գործունեություն չէ: Այս օրենքը պետք է քվերակենք հանգիստ խղճով, ինչպես վարվեցինք պատմամշակութային հուշարձանների դեպքում: Ստացվում է, որ ներկայացված 145 օրենքներից 77-ը թփշփ է արվում: Ես օրենքների մասին եմ անհանգստանում, որպեսզի դրանք լեգիտիմ ու ամուր լինեն»,- դժգոհեց պատգամավորը` ընգծելով, որ նման գործելաոճը կասկած է առաջացնում, որ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելը ազնիվ չէ:

«Հավանաբար թաքցնելու ինչ-որ բան կա»,- շեշտեց պատգամավորը: 

Սա ազնիվ չէ. Արամ Մանուկյանը՝ օրենքի քվեարկության մասին