Էդվարդ Նալբանդյան. ՆԱՏՕ-ի հռչակագիրը վնասում է բանակցային գործընթացը
08/09/2014 16:15

Էդվարդ Նալբանդյան. ՆԱՏՕ-ի հռչակագիրը վնասում է բանակցային գործընթացը

 ՆԱՏՕ-ի վերջին գագաթաժողովում ընդունված հռչակագրի այն դրույթը, որը վերաբերում է Մոլդովայում և Հարավային Կովկասում կոնֆլիկտների կարգավորմանը, ներառվել են ձևակերպումներ, որոնք ընդհանրացված, ընտրովի մոտեցումներ են արտահայտում և չեն համապատասխանում ԵԱՀԿ եռանախագահների կողմից արտահայտված առաջարկներին, մոտեցումներին: Հայաստանի և Ավստրիայի արտաքին գործերի նախարարների համատեղ ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Շարունակելով խոսքը` նախարարը նշեց, որ դրույթը չի համապատասխանում նաև այն բազմաթիվ հայտարարություններին, որոնք ընդունվել են վերջին տարիներին ԵԱՀԿ շրջանակներում. «Դա վնասում է բանակցային գործընթացին, տարածաշրջանում կայունությանն ու անվտանգությանը, նաև` Ադրբեջանի դիրքորոշմանն այն իմաստով, որ, փաստորեն, Ադրբեջանն առավել կտրվում է իրականությունից և իր ռազմատենչ քաղաքականությամբ հակառակ ուղղությամբ է գնում միջազգային հանրության մոտեցմանը»:

Ընտրովի մոտեցումը միջազգային իրավունքի սկզբունքներին, Է. Նալբանդյանի խոսքով, հակասում է նաև ՄԱԿ կանոնադրությանը ու Հելսինկիի եզրափակիչ ակտին:

Էդվարդ Նալբանդյան. ՆԱՏՕ-ի հռչակագիրը վնասում է բանակցային գործընթացը