.jpg)
Սեբաստիան Կուրց. Մեզ մտահոգում է Ադրբեջանում քաղբանտարկյալների իրավիճակը
Մեզ մտահոգում է մարդու իրավունքների իրավիճակը Ադրբեջանում: Հայաստանի և Ավստրիայի արտաքին գործերի նախարարների համատեղ ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Ավստրիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը:
Նա նկատեց, որ մի քանի օրից այցելելու է Ադրբեջան և հնարավորություն կլինի տեղում քննարկել նաև այդ խնդիրը:
Շարունակելով խոսքը` Սեբաստիան Կուրցն ասաց, որ որպես ԵՄ անդամ երկիր՝ իրենց հատկապես մտահոգում է Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների իրավիճակը:
«Անպայման կօգտագործենք մեր հնարավորությունը` արտահայտելու մեր քննադատական վերաբերմունքը»,- ասաց նա:
Նախորդող հրապարակումներ՝ Սկանդալ. Ավստրիայի արտգործնախարարին ուղեկցող լրագրողին Ադրբեջան չեն թողել
ԱԳՆ. ԵՏՄ-ին անդամակցելու հարցում Լեռնային Ղարաբաղը խոչընդոտ չէ