.jpg)
Արմեն Ռուստամյան. Քառյակը եռյակ չի դառնա, լուրերը չափազանցված են
Քառյակի 12 կետերի վերջնական համաձայնությունը կամփոփվի առաջիկայում: Մինչև սեպտեմբերի 30 դեռ ժամանակ կա, իսկ այդ ընթացքում քառյակը դեռ պետք է ամփոփի նաև իր հետագա անելիքները կուսակցությունների հետ: Ամփոփելով քառյակի այսօրվա հանդիպումը` լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուտամյանը:
«Նիստի ընթացքում որոշեցինք, որ կուսակցություններում անփոփելու անհրաժեշտություն կա: Այս քննարկումը շատ օգտակար էր բոլորիս համար»,- հավելեց պատգամավորը` շեշտելով, որ այդ կետերի մի մասը իրականում չի կատարվել, մի մասն էլ կամ մասնակի է կատարվել, կամ դեռ անորոշ է մնացել. «Դրանց հետ կապված վերջնական գնահատականներ դեռ չեն հնչել: Առաջիկայում դրանք ևս կամփոփվեն»:
Ինչ վերաբերում է միասնական հանրահավաքին, ապա այս հարցի շուրջ ևս համաձայնություն է ձեռքբեվել: Ռուստամյանի հավաստմամբ` հանրահավաքի ստույգ ժամկետների մասին առաջիկայում հանրությանը կտեղեկացվի:
«Տարբեր քաղաքական ուժեր, տարբեր ժամկետներ են առաջարկել: Անելիքները դեռ պետք է քննարկենք»,-ասաց նա` նշելով, որ քառյակի հարցերի հարցը շարունակում է մնալ հանրահավաքից հետո քաղաքական ուժերի հետագա անելինքերը:
Դիտարկմանը` սահմանադրական բարեփոխումների հետ համաձայնելով, հնարավո՞ր է, որ ՀՅԴ-ն իշխանությունների հետ համաձայնության գա և քառյակը լուծարվի, Ռուստամյանը վստահեցրեց, որ լուծարման խնդիր չկա:
«Մենք ասել ենք, որ առանց սահմանադրական փոփոխությունների հնարավոր չէ անցում կատարել կառավարման համակարգի: Այս առումով մյուս քաղաքական ուժերը նպատակահարմար չեն գտնում այդ փոփոխությունները: Քառյակը եռյակ չի դառնա: Այդ լուրերը չափազանցված են: Մենք քառյակի ներկայացուցիչների հետ համաձայնության ենք եկել և մեր սկզբունքները չեն փոխվել: Սահմանադրական բարեփոխումների հարցի շուրջ համաձայնության չգալը, դա չի նշանակում, թե քառյակը լուծարվում է: Քառյակը քառյակ է այնքանով, որ 7 կետի շուրջ համաձայնության է եկել: Ինչ վերաբերում է համագործակցությանը, ապա մենք ասել ենք, որ այն տեսնում ենք այն ուժերի հետ, ովքեր կհամաձայնեն ընդունել մեր առաջարկությունների փաթեթը: Այդ փաթեթը մենք կներկայացնենք նաև իշխանություններին»,- ընդգծեց նա: