ԱԺ-ում շարունակվում են արատավոր ավանդույթները. Նաիրա Զոհրաբյան
09/09/2014 12:44

ԱԺ-ում շարունակվում են արատավոր ավանդույթները. Նաիրա Զոհրաբյան

«ԱԺ դահլիճում խնդրում եմ մի փոքր աղմկեք, որպեսզի մեր լրագրողները գրելու նյութ ունեն»,- այսպես այսօրվա նիստը սկսեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը` ողջունելով պատգամավորներին:

Նշենք, որ այսօրվա նիստին ներկա է 123 պատգամավոր:

Նիստի մեկնարկին քվերակության դրվեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի և ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զահրաբյանի կողմից առաջարկված Պատմամշակութային հուշարձանների պահպանության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը, որն ընդունվեց 120 կողմ ձայների մեծամասնությամբ:

Քվերակության դրվեց նաև ՀՀ կառավարության կողմից առաջարկված Շրջակա միջավայրի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը, որին ԲՀԿ խմբակցությունը չմասնակցեց:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, վարման կարգով ելույթ ունենալով, նշեց, որ փաստորեն ԱԺ-ում շարունակվում են արատավոր ավանդույթները.

«Շարունակում են նույն կերպ, հապճեպ հանձնաժողով ուղարկել նախագծեր, պարտադրել կամ փորձել պարտադրել հանձնաժողովին արագ տալ եզրակացություն: Ավելին` հանձնաժողովի նիստին կառավարության ներկայացուցիչը ապատեղեկատվություն է տարածում` նշելով, որ նախագիծը քննարկվել է ՀԿ-ների հետ: Սա խիստ արատավոր աշխատաոճ է: Մենք բազմիցս ասել ենք, որ նման աշխատանքը անընդունելի է մեր կողմից, ուստի ԲՀԿ խմբակցություն քվեարկությանը չի մասնակցում»,- ասաց նա: 

ԱԺ-ում շարունակվում են արատավոր ավանդույթները. Նաիրա Զոհրաբյան