Կուտակայինի հետ կապված` քառյակը կդիմի Սահմանադրական դատարան
09/09/2014 16:29

Կուտակայինի հետ կապված` քառյակը կդիմի Սահմանադրական դատարան

«Օրակարագը բավականին հագեցած էր: Առաջին հարցը, որ քննարկվել է նիստի ընթացքում,  ահմանադրական բարեփոխումներին են առնչվել: Այս հարցի շուրջ քաղաքական ուժերը որոշակի անհմաձայնություն կա. Տեսակետներ են փոխանակվել և, բնականաբար, ամեն մեկը պետք է հարգի մյուսի տեսակետը: ՀՅԴ-ն կողմ է ՍԴ բարեփոխումներին, իսկ մնացածը դեմ»,- քառյակի հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Եկրորդ հարցը, որ քննարկվել է նիստի ընթացքում, վերաբերել է կեսաթոշակային կուտակային համարագին: Քառյակը վերջապես որոշել է այս հարցի հետ կապված դիմել ՍԴ:

Այստեղ Ա. Ռուստամյանն ընդգծեց, սակայն, որ երկու քաղաքական ուժերը` ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը», թեև սկզբում համաձայն չեն եղել, սակայն պատրաստակամություն են հայտնել միանալ այս նախաձեռնությանը:

«Ժամկետները չենք որոշել, բայց երբ պատրաստ եղավ 65 էջանոց փաթեթը, այդ ժամանակ էլ կդիմենք: Ինչ վերաբերում է այդ ուժերին, նրանք սկզբում նպատակահարմար չեն գտել, բայց նիստի ընթացքում որոշեցին միանալ մեզ և պաշտպանել այս նախաձեռնությունը: Նրանք կստորագրեն այդ փաստաթուղթը և կմիանան մյուս միջոցառումներին»,-մանրամասնեց Ա. Ռուստամյանը:

Կուտակայինի հետ կապված` քառյակը կդիմի Սահմանադրական դատարան