Լիսկայենց տանը քեֆ-ուրախություն է
09/09/2014 09:30

Լիսկայենց տանը քեֆ-ուրախություն է

«Հրապարակ» օրաթերթն անդրադարձել է Վահե Հակոբյանի` Սյունիք մարզպետի պաշտոնից հրաժարական ներկայացնելու փաստին և այդ պաշտոնում հավանական թկնածու Սուրեն Խաչատրյանին ու գրել. «Ստացվում է, որ Ավետիք Բուդաղյանի սպանությունից և նրա եղբոր` Արտակ Բուդաղյանի մահափորձից հետո Սուրեն Խաչատրյանին ոչ թե պաշտոնանկ էին արել, այլ արձակուրդ էին ուղարկել, որ թարմ ուժով լծվի ռեժիմին ծառայելու գործին, ինչի մեջ Սյունիքում նա անմրցելի է:

Գորիսի` «Հրապարակի» աղբյուրների հավաստմամբ` նա արդեն թիմ է հավաքում` հին ու նոր դեմքերից: Մասնավորապես փոխմարզպետի պաշտոն է խոստացել մի պատմաբանի: «Ասում են` նա ցուցակ է կազմել `ով ինչի կարիք ունի, ում ինչով կարող է իր կողմը գրավել: Մի խոսքով ̀ Լիսկայենց տան արդեն մարզպետական անցուդարձ է»,- գրել է թերթը:

Լիսկայենց տանը քեֆ-ուրախություն է