ԱԳՆ. Հունաստանն ապացուցեց իր հավատարմությունը համամարդկային արժեքներին
10/09/2014 17:01

ԱԳՆ. Հունաստանն ապացուցեց իր հավատարմությունը համամարդկային արժեքներին

ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարություն է տարածել Հունաստանի խորհրդարանի կողմից` Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի ընդունման կապակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ մամուլի ծառայությունից: 

«Հայաստանը ողջունում է Հունաստանի խորհրդարանի կողմից սեպտեմբերի 9-ին օրենքի ընդունումը, որով քրեականացվում է Հունաստանի Ազգային ժողովի կողմից ճանաչված ցեղասպանությունների ժխտումը։

Այս քայլով Հունաստանը ևս մեկ անգամ ապացուցեց իր հավատարմությունը համամարդկային արժեքներին և կարևոր քայլ կատարեց` ցեղասպանությունների և մարդկության դեմ այլ ծանր հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ»,- ասված է ԱԳՆ հայտարարության մեջ:

Նախորդող հրապարակումներ` «Հունաստանի օրինակով պարզ դարձավ` Թուրքիայի ճնշումները ազդեցություն չունեն» 

Հունաստանի խորհրդարանը ընդունեց Հայոց ցեղասպանության մասին օրինագիծը

ԱԳՆ. Հունաստանն ապացուցեց իր հավատարմությունը համամարդկային արժեքներին