Տեր-Պետրոսյանն ու Ծառուկյանը քննարկել են քառյակի գործունեությունը
10/09/2014 14:55

Տեր-Պետրոսյանն ու Ծառուկյանը քննարկել են քառյակի գործունեությունը

Նախօրեին տեղի է ունեցել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը, որին մասնակցել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից` Վարդան Օսկանյանը, Նաիրա Զոհրաբյանը և Ստեփան Մարգարյանը, Հայ Ազգային Կոնգրեսից` Լևոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը և Ավետիս Ավագյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Քառյակի համագործակցության արդյունքները, համատեղ հանրահավաքի կազմակերպման և նախապատրաստման հետ կապված հարցեր: Այս մասին հայտնում է ԲՀԿ մամուլի ծառայությունը:

Երկու քաղաքական ուժերը վերահաստատել են ներկա իրավիճակում առաջարկվող սահմանադրական փոփոխությունների ճանապարհով երկրի կառավարման համակարգի փոփոխության անընդունելիության մասին իրենց դիրքորոշումները և առաջնային են համարել երկիրը զարգացման ուղու վրա դնելուն ուղղված բարեփոխումների իրականացումը: Կողմերը նաև կարևորել են մինչև հանրահավաքը քառյակի շրջանակներում համատեղ այցելությունները մարզեր` ընդհանուր օրակարգի հարցերի շուրջ ժողովրդին իրազեկելու և համախմբելու նպատակով: 

Տեր-Պետրոսյանն ու Ծառուկյանը քննարկել են քառյակի գործունեությունը