Վարդան Այվազյան. Սուրիկ Խաչատրյանի դեմքը որևէ մեկին վախ չի ներշնչում
10/09/2014 14:00

Վարդան Այվազյան. Սուրիկ Խաչատրյանի դեմքը որևէ մեկին վախ չի ներշնչում

Չեմ ուզում Սյունիքի նոր մարզպետի վերաբերյալ կանխատեսումներ անել: Ամեն դեպքում դա էական փոփոխությունների չի բերելու: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը:

ՀՀԿ-ական պատգամավորը նկատեց, որ Սյունիքի արդեն նախկին մարզպետ Վահե Հակոբյանին ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ նշանակելով` նրան «առաջ են քաշել».

«Վահե Հակոբյանը շատ պատրաստված անձնավորություն է, իսկ Ջրային տնտեսության պետական կոմիտեն շատ ավելի խոշոր կառույց է, քան Սյունիքի մարզպետարանը»,- բացատրեց Վարդան Այվազյանը:

Պատգամավորն անդրադառձավ նաև այն լուրերին, թե Սյունիքում մարզպետի պաշտոնը նորից կարող է զբաղեցնել Սուրիկ Խաչատրյանը..

«Կարծում եմ` Սուրիկ Խաչատրյանի դեմքը կամ շարժուձևը որևէ մեկին վախ չի ներշնչում: Բացի այդ, երբ նա թշնամու հետ կռվի ժամանակ մինչև վերջ պայքարում էր,  ազգովի ծաղիկներ էին տալիս, իսկ հիմա ազգովի քարկոծում են»,- ասաց Վարդան Այվազյանը:
 

Վարդան Այվազյան. Սուրիկ Խաչատրյանի դեմքը որևէ մեկին վախ չի ներշնչում