Աղվան Վարդանյան. Ծառուկյանը բարեփոխումների մասով բոլորովին այլ բան է ասում
12/09/2014 13:45

Աղվան Վարդանյան. Ծառուկյանը բարեփոխումների մասով բոլորովին այլ բան է ասում

ՀՅԴ-ն Քառյակից առանձնանալու կամ համագործակցությունը սառեցնելու խնդիր չունի: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրուցյների ժամանակ հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանը:

«Մենք չունենք համագործակցություն իշխանությունների հետ, այլ ունենք մեր պատկերացումները սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ»,- ասաց նա:

Նրա խոսքո, եթե ՀՅԴ-ն տեսնում է այդ բարեփոխումների անհրաժեշտությունը, ապա դա դեռ չի նշանակում, թե իշխանությունների հետ համագործակցում է: Ինչ վերաբերում է քառյակի ֆորմատում առկա մյուս ուժերի հետ համագործակցությանը, Ա. Վարդանյանը վստահեցնում է, որ այդ հարցի շուրջ ունեցած տարակարծութունը չի նշանակում, թե քառյակը պառակտվում է:

«Մենք ասում ենք` եկեք ՍԴ բարեփոխումների շուրջ միասին քննարկենք, մշակենք ու համաձայնեցնենք մեր առաջարկությունների փաթեթը: Եթե մենք միասին անենք այդ փաթեթը, ապա շատ ավելի ուժեղ կլինեն մեր դիրքերը»,- նշեց ՀՅԴ խմբակցության ղեկավարը:

Անդրադառնալով ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հարցազրույցին` Ա. Վարդանյանը նկատեց, որ ԲՀԿ առաջնորդը այդ առումով բոլորովին նոր բան է ասում.

«Դա այն չէ, ինչ մինչ այժմ ասում էին ԲՀԿ-ի ներկայացուցիչները: Եվ մեր ասածը դրա շարունակությունն է` ի՞նչն է խանգարում այս ամենին զուգահեռ մեր փաթեթը պատրաստել և դնել թե՛ հանրության, թե՛ իշխանությունների առջև: Սա տակտիկական հարց է, բայց անկախ ամեն ինչից` մենք մեր պատկերացումները շարադրելու ենք ու դնենք սեղանին»,- ընդգծեց նա` հավելելով, որ քառյակից առանձնանալու կամ համագործակցությունը սառեցնելու խնդիր ՀՅԴ-ն չունի:

Աղվան Վարդանյան. Ծառուկյանը բարեփոխումների մասով բոլորովին այլ բան է ասում