Արսեն Խոջոյանը դուրս է գրվել հիվանդանոցից
12/09/2014 11:51

Արսեն Խոջոյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ադրբեջանական գերությունից վերադարձած Տավուշի մարզի Վերին կարմիրաղբյուր գյուղի 23-ամյա բնակիչ Արսեն Խոջոյանը դուրս է գրվել հիվանդանոցից: Նա երկշաբաթյա ստացիոնար բուժում էր անցնում ՀՀ առողջապահության նախարարության Մաշկաբանության և սեռավարակների գիտաբժշկական կենտրոնում: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից:

Աղբյուրը հիշեցնում է, որ գերությունից վերադառնալուց հետո նրա մոտ ախտորոշվել է «վուլգար փսորիազ» հիվանդությունը, որի սրացման պատճառով Արսեն Խոջոյանը Սևանից, որտեղ զբաղվում է անասնապահությամբ, տեղափոխվել էր Հրազդանի բժշկական կենտրոն, որտեղից էլ ուղեգրվել երևանյան մասնագիտացված հիվանդանոց:

Նա ենթարկվել է համալիր` բիոքիմիական, կլինիկական, ինչպես նաև բոլոր տեսակի վարակների հետ կապված բուժզննության, ինչից հետո ստացել համապատասխան բուժում:

Այս պահին, ըստ բժիշկ-մասնագետի, Արսեն Խոջոյանը գտնվում է կայուն ռեմիսիայի (հետզարգացման) վիճակում: Նշանակված համապատասխան բուժումն ու դեղորայքը, Արսեն Խոջոյանը կշարունակի տնային պայմաններում:

Հետագայում ևս, ըստ անհրաժեշտության, Արսեն Խոջոյանին կցուցաբերվի հիվանդանոցային բուժօգնություն: