Լրագրողի գործով նյութերն ուղարկվել են ՀՔԾ
12/09/2014 18:27

Լրագրողի գործով նյութերն ուղարկվել են ՀՔԾ

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հանձնարարությամբ, սեպտեմբերի 9-ին ՀՀ Ազգային ժողովի Բաղրամյան փողոցի մուտքի մոտ՝ մասնագիտական գործունեություն ծավալելու ընթացքում, A1+-ի լրագրող Մարինե Խաչատրյանի և ԱԺ անվտանգության ծառայության պետ Կարեն Հայրապետյանի միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ մամուլի հրապարակումներն ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն՝ ՀՀ քրեական դատավարությամբ նախատեսված կարգով ընթացքը լուծելու համար: Այս մասին տեղեկանում  ենք Գլխավոր դատախազության կայքից:

Նախորդող հրապարակում` Լրագրողի հանդեպ բռնությունը քրեորեն պատժելի արարք է. Հայտարարություն

Լրագրողի գործով նյութերն ուղարկվել են ՀՔԾ