Նաիրա Զոհրաբյան. Գագիկ Ծառուկյանի այո-ն այո է, ոչ-ը` ոչ
12/09/2014 16:53

Նաիրա Զոհրաբյան. Գագիկ Ծառուկյանի այո-ն այո է, ոչ-ը` ոչ

«Սահմանադրական բարեփոխումները բացարձակապես անհրաժեշտ չեն, որպեսզի Ընտրական օրենսգրքով անցնենք 100 տոկոս համամասնական ընտրակարգի կամ ընդդիմությանը տրվեն վերահսկման լծակներ: Այնպես որ թող դեմագոգիայով չզբաղվեն նրանք, ովքեր ամեն բան կապում են այս բարեփոխումների հետ: Խնդիրը միայն այն է` կա քաղաքական կամք արատները վերացնելու, թե ոչ, առավել ևս, որ որևէ երաշխիք չկա, որ նույն վիճակը չի լինի փոփոխություններից հետո»,- այսօր ԱԺ ճեպազրույցներում հայտարարեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

Նա տեղեկացրեց, որ մինչ լրագրողների հետ հանդիպելը ընթերցել է ընդամենը մեկ տարի առաջվա ՀՀԿ կարակառուն դեմքերի հայտարարությունները այն մասին, որ իրենք դեմ են սահմանդրական բարեփոխումներին:

Անդրադառնալով Գ. Ծառուկյանի հարցազրույցին և այն հանգամանքին, որ իրենց որոշ գործընկերներ դրանում տարակարծություն են նկատել Ծառուկյանի խոսքի ու թիմի տեսակետներում, Ն. Զոհրաբյանն ընդգծեց, որ տարակարծություն չկա.

«Անհասկանալի է, թե ինչու են մեր գործընկերները տարակարծություն տեսել, քանի որ բոլորը դրանում համոզվել են, որ Գ. Ծառուկյանի այո-ն այո է, ոչ-ը` ոչ: Մենք չենք ասում փաթեթը լավն է կամ վատը, մենք ասում ենք, որ այսօր, երբ նման արտագաղթ կա ու երկրում ավելի լուրջ խնդիրներ կան, առավել ևս հավատի դեֆիցտ, արդյոք թիվ մեկ խնդիրը սահմանադրության փոփոխությո՞ւն է: Խոսքն ընդամենը ճիշտ պահի ընտրության մասին է»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է հնարավոր արտահերթ գործընթացներին,  Ն.Զոհրաբյանը ընդգծեց, որ կուսակցությունը ելնում է զուտ սահմանադրական ժամկետներից, սակայն իրենք պատրաստ են ցանկացած ֆորսմաժորային իրավիճակի: 

Նաիրա Զոհրաբյան. Գագիկ Ծառուկյանի այո-ն այո է, ոչ-ը` ոչ