Սեյրան Օհանյան. Անընդունելի են անհասկանալի զիջումներն անհայտության դիմաց
12/09/2014 13:22

Սեյրան Օհանյան. Անընդունելի են անհասկանալի զիջումներն անհայտության դիմաց

Սահմանին սադրանքների դիմելով՝ Ադրբեջանը փորձում է ազդել ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վրա: Այս մասին այսօր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ուսանողների և դասախոսների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

«Խոսք է գնում նախնիների հողում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին: Դրան այլընտրանք չկա ու մենք ամեն ինչ անելու ենք այն ապահովելու համար», - ասաց Սեյրան Օհանյանը:

Պաշտպանության նախարարն ընդգծեց՝ մեզ համար ընդունելի են փոխադարձ պայմանավորվածությունները, բայց անընդունելի են անհասկանալի զիջումներն անհայտության դիմաց:

«Հակառակորդը փորձեց սահմանային ճնշումներով մեզ ինչ-որ բան պարտադրել, սակայն դա չստացվեց առաջին հերքին մեր սպաների և զինվորների խիզախության շնորհիվ: Դիվերսանտները ոչ միայն հետ շպրտվեցին, այլև` ձեռնարկվեցին կանխարգելիչ միջոցառումներ»,- ասաց Սեյրան Օհանյանը:
 

Սեյրան Օհանյան. Անընդունելի են անհասկանալի զիջումներն անհայտության դիմաց