Վահրամ Բաղդասարյան. ՀՀԿ-ն ցանկություն չունի, որ քառյակը փլուզվի
12/09/2014 15:45

Վահրամ Բաղդասարյան. ՀՀԿ-ն ցանկություն չունի, որ քառյակը փլուզվի

Մենք բազմիս անդրադարձել ենք քառյակին և ասել՝ ՀՀԿ-ն ցանկություն չունի, որպեսզի այն փլուզվի: Այս մասին այսօր Աժ ճեպազրույցների ժամանակ ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Նրա համոզմամբ` քաղաքական մեծամասնության նպատակն է, որ առողջ բանակցային մթնոլորտ ձևավորվի:

«Հակառակը` մենք ուզում ենք քառյակի համար հարմար պայմաններ ստեղծել, որ քառյակը կայանա, որպեսզի առողջ քննարկում լինի»,- ասաց նա` ընդգծելով, սակայն, որ հակառակ արդյունքն է ստացվում:

Բաղդասարյանի խոսքով` այդ ուժերի միջև ոչ միայն գաղափարական, այլ քաղաքական հակասաություններ են առկա: «Ժամանակը դույց կտա, թե ինչ կլինի հետո: Չեմ ուզում դեպքերիս առաջ ընկնել»,- ավելացրեց նա:

Ինչ վերաբերում է սահմանադրական բարեփոխումներին` ՀՀԿ խմբակցության ղեկավարը վստահեցնում է, որ կուսակցությունը եկել է այն համոզման, որ իսկապես դրա ժամանակը եկել է:

Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի դիրքորոշմանը,  ապա Վ. Բաղդասարյանն ընդգծեց, որ թեև այդ կուսակցությունը ժամանակին հայտարարում էր, թե դեմ է մոդելի փոփոխմանը, բայց կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հարցազրույցից հետո պարզ դարձավ, որ պետք է դեռ սպասել:

«Երբ թղթերը պատրաստ կլինի, կլինեն առողջ առաջարկությունների փաթեթ, հնարավոր է նաև կողմ լինեն»,- ասաց նա: 

Վահրամ Բաղդասարյան. ՀՀԿ-ն ցանկություն չունի, որ քառյակը փլուզվի