Սերժ Սարգսյան. Հայրենիքը երբեք հայի համար չպետք է լինի հյուրանոց կամ բանտ

20/09/2014 16:29

Սերժ Սարգսյան. Հայրենիքը երբեք հայի համար չպետք է լինի հյուրանոց կամ բանտ


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մասնակցել է Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովի փակման արարողությանը, որտեղ հանդես է եկել ելույթով: Այս մասին հայտնում են երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից:

Ներկայացնում ենք Սերժ Սարգսյանի խոսքը Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովում.

«Հայաստանի ազատ ու անկախ Հանրապետությունը կրկին իր հարկի տակ ընդունեց աշխարհասփյուռ մեր գործիչների Հայաստան-Սփյուռք համաժողովը: Այսօր հայրենիքում են հավաքվել հայկական սփյուռքի 150 կազմակերպության շուրջ 700 ներկայացուցիչներ աշխարհի ավելի քան 60 երկրներից: Այս դահլիճում հավաքվել են հոգևոր աշխարհի, համահայկական կառույցների, համայնքային կազմակերպությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ, լրագրողներ, մեծ դերակատարություն ու հեղինակություն վայելող առանձին անհատներ:

Սրտանց ողջունում եմ բոլորիդ մայր Հայրենիքում: Ինչ դժվարություններով էլ անցնեն, զավակներն ի վերջո միշտ վերադառնում են իրենց ծնողների ընտանեկան հարկի տակ: Եվ այս՝ արդեն հինգերորդ հավաքը ևս մեր ընտանեկան վերամիավորման միջոցառում է:

Վստահ եմ, որ երկօրյա քննարկումների ընթացքում դուք առաջարկել, քննարկել և ընդունել եք համահայկական նոր ծրագրեր, մշակել Հայաստան-Սփյուռք գործակցության առաջնահերթությունները, որոնք ձեր ակտիվ մասնակցությամբ կյանքի կկոչվեն առաջիկայում և կնպաստեն Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության հետագա զարգացմանը:

Համահայկական հարցերի լուծմանն ուղղված ձեր լայնածավալ աշխատանքներն ու ջանքերը, ձեր հետևողական ու հայրենանվեր մոտեցումը համազգային առաջնահերթությունների հարցում, հայի հնարավորություններն ու ներուժը աշխարհին պատշաճ ներկայացնելու ձեր գործողությունները գնահատված են Հայաստանի Հանրապետությունում: Ավելին, այս օրերին հնչած որևէ միտք և գաղափար չի վրիպելու մեր ուշադրությունից, այլ ենթարկվելու է մանրազնին վերլուծության սփյուռքի նախարարության և այլ կառույցների մասնագետների կողմից:

Սիրելի՛ գործընկերներ,

Հայաստանը հետևողական և նախանձախնդիր է Սփյուռքի հետ կապերի ամրապնդման հարցում: Հայ ժողովուրդն այսօր աշխարհին է ներկայանում անկախ Հայաստանով, անկախ Արցախով և զորեղ Սփյուռքով:

Արդի աշխարհում հայ ժողովրդի ամենամեծ քննությունը Հայաստանի պետականության առօրյա կյանքի կազմակերպման գործն է: Եթե մեզ հաջողվեց հաղթահարել ամենաբարդ քննությունը, որն էր պատերազմը, ապա մենք իրավունք չունենք ընկրկելու այսօրվա խնդիրների հորձանուտում:

Այն, իհարկե, ռազմի դաշտ չէ, որտեղ ակնհայտ են «մերոնք» և «հակառակորդները»: Արտաքին վտանգի դեմ համախմբվելն այդքան էլ դժվար գործը չէ: Առօրյա կյանքում մենք պիտի հասկանանք, որ այդ պայմանական «հակառակորդը» հաճախ, իսկ ավելի ճիշտ՝ մշտապես, մենք ինքներս ենք: Ուստի և պետք է պայքարենք մեր ունեցած բացթողումների, թերությունների, թուլությունների, թափթփվածության դեմ:

Հայի տեսակի վաղվա օրը որոշվում է հայրենի երկրում: Հայի տեսակի առաջընթացն ու հզորությունը, ապագան ու հեռանկարը կոփվում են Հայաստանում, քանի որ արդի աշխարհում ժողովրդի առհավետ գոյության ամենահզոր և միակ գրավականն ազգային պետությունն է:

Այսօր չկան Հայրենիքը և Սփյուռքն իրարից բաժանող անցյալ դարաշրջանի անջրպետները: Եվ դա ինքնին ազգային համախմբվածությունը խրախուսող հանգամանք է: Սակայն այդ համախմբվածությունը ինքնանպատակ չէ։ Այն անհրաժեշտ միջոց է, որպեսզի մենք հաղթահարենք ինքներս մեր մեջ բացահայտած վատը:

Հայաստանի կառավարող բոլոր վարչակազմերի ամենալուրջ խնդիրներից մեկը եղել է արտագաղթը: Արդի իրողությունն այնպիսին է, որ այսօր կարող ենք խոսել հայաստանցիների՝ նոր սերնդի սփյուռքի գոյության մասին: Եվ իրար թե՛ Հայրենիքում, թե՛ Սփյուռքում մեղադրելու փոխարեն մենք պետք է գործնական միջոցներ գտնենք և ձեռնարկենք այդ խնդրին լուծում տալու համար: Միասին վեր հանենք բացթողումները և արձանագրենք, թե ինչ հակաքայլեր կարող ենք ձեռնարկել:

Համոզված եմ, որ Հայրենիքը երբեք հայի համար բանտ չպիտի դառնա: Բայց այն նաև չպիտի լինի հյուրանոց: Հյուրանոցը հյուրի համար է, իսկ Հայաստանում յուրաքանչյուր հայ պետք է տոգորված լինի իր տանտեր լինելու հանգամանքով: Յուրաքանչյուր հայ իր տունն ու օջախը պետք է ունենա հայրենիքում:

Ահա այստեղ եմ տեսնում հայրենիքի հզորացման ու շենացման գործում Սփյուռքի ներուժը ներդնելու առաջնահերթ ուղղությունը: Համաշխարհայնացման ներկա մարտահրավերների պայմաններում անհրաժեշտ է համախմբել համայն հայության կարողությունները, մասնագիտական ունակություններն ու հնարավորությունները, զարգացնել երիտասարդների հայրենասիրական, ազգային զգացումները: Սփյուռքի մտահղացումներն անհրաժեշտ են Հայաստանի պետության կերտման, անվտանգության, կայունության ու զարգացման համար:

Սիրելի՛ բարեկամներ,

Բոլոր դժվարությունների և վտանգների պահին Սփյուռքը եղել է մեր ամենամոտ և ամենահարազատ հենարանը: Սակայն, արդյո՞ք բոլոր կապերը, հնարավորությունները, ֆինանսական ու քաղաքական կարողություններն ենք կարողացել օգտագործել: Իհարկե՝ ոչ: Ոչ, քանի որ Հայաստանի հզորացումը չենք դարձրել գերխնդիր, չենք դարձրել բոլոր հայկական կառույցների և անհատների հոգածության առարկան:

Հայրենիքի և սփյուռքի գործակցության վեկտորը պետք է ուղղել Հայաստանի տնտեսական զարգացմանը: Հայ ժողովրդի կարողություններն ու հնարավորությունները շատ ազգերի նախանձն են շարժում, սակայն դրանց չնչին մասն է տրամադրվում հայրենիքի շենացման համար: Ամեն մի հայ պետք է հարց տա իրեն, թե այլ երկրներ և տնտեսություններ շենացնելուց զատ ի՞նչ է արել իր հայրենիքի համար, ինչքանո՞վ է փորձել թեթևացնել նրա հոգսը: Եվ այս հարցում ինչպիսի՞ աշխատանք են տարել մեր հարգանքին ու շնորհակալությանն արժանի հայկական կառույցները:

Սփյուռքը Մայր հայրենիքի հետ կապելու նպատակով մենք ողջունում և խրախուսում ենք Սփյուռքի յուրաքանչյուր նախաձեռնություն Հայաստանում: Պետությունը պատրաստակամ է սփյուռքահայերին հնարավորություններ ընձեռել ներդրումներ կատարելու համար, ինչի նպատակը բարեգործությունից փոխշահավետ գործընկերության անցնելն է:

Ազատ ու անկախ Հայաստանն իրականություն է: Ուստի կոչ եմ անում ձեզ առավել ակտիվ ներգրավվել համազգային խնդիրների լուծմանն ու ապագայի ծրագրերի մշակմանը:

Հարգելի՛ գործընկերներ,

Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի արդարացի լուծումը բոլորիս նպատակն է: Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումը հնարավոր է միայն քաղաքական-դիվանագիտական հարթության մեջ՝ բանակցային ճանապարհով:

Այժմ անհրաժեշտ է բոլոր ճակատներում պատշաճ կերպով ներկայացնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման օրինական պահանջը, նրան պարտադրված գոյամարտը, Արցախի ժողովրդի խիզախությունն ու տոկունությունը, անկախ և արժանապատիվ ապրելու կամքն ու բնական իրավունքը:

Պատերազմը դեռ չի ավարտվել, այն պսակվել է մեր հաղթանակն արձանագրած զինադադարով: Եվ այսօր հայկական սահմանները պաշտպանված են մեր անպարտ ու մարտունակ բանակի շնորհիվ: Կարծում եմ՝ յուրաքանչյուր հայ հպարտ է, որ ունենք այսպիսի բանակ, որը վայելում է մեր ողջ ազգի վստահությունն ու սերը և կազմակերպվածության օրինակ է ծառայում բոլորիս: Հայկական բանակն իր քաջ զինվորներով ու սպաներով կկանխի ցանկացած ոտնձգություն, երբեք չի ընկրկի և իր մարտական պատրաստվածությամբ, ազգային ոգով ու հայրենասիրությամբ անառիկ կպահի հայոց երկու պետությունների սահմանները:

Հայաստանը, Արցախը և Սփյուռքն այսուհետ ևս միասնաբար պետք է պայքարեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային հանրության լիիրավ անդամ դառնալու համար:

Սիրելի՛ հայրենակիցներ,

2015թ. մենք ազգովի ոգեկոչելու ենք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Այն վերստին հաստատելու է հայրենազրկված հայ ժողովրդի՝ ապրելու և արարելու, հարատևելու կամքն ու վճռականությունը, փաստելու է մեր միասնականության, ազգային իղձերի իրականացման մեր հետևողականությունը: 2015 թվականը քաղաքական լուրջ նախաձեռնությունների և ձեռքբերումների տարի պետք է դառնա Հայաստան -Սփյուռք-Արցախ եռամիասնության համար: 2015 թվականը նաև դառնալու է իր ծավալով ու նշանակությամբ նախադեպը չունեցող միջոցառումների և գործողությունների տարի: Դրանով մեկ անգամ ևս կփաստենք, որ համատեղ ուժերով կարող ենք հսկայածավալ շարժում ստեղծել մեր ազգային նպատակների իրականացման համար: Մենք նախաձեռնել ենք քաղաքական լայն աշխատանքներ այս ուղղությամբ և 2015 թվականին ակնկալում ենք մի շարք պետությունների ղեկավարների այցելություն Հայաստան:

Ձեզանից շատերն ընդգրկված են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող տարածաշրջանային հանձնախմբերի կազմում: Բոլորիդ նպատակը արդարության վերահաստատումն ու մարդկային բանականության հաղթանակն է խավարի, մարդատյաց գաղափարախոսությունների հանդեպ:

Նպատակաուղղված աշխատանքներ են կատարում նաև հոգևոր կառույցները, ավանդական կուսակցությունները, համահայկական և հասարակական կազմակերպությունները: Այս գործում լուրջ անելիքներ ունեն նաև Հայրենիքում և Սփյուռքում գործող զանգվածային լրատվության միջոցները:

2015 թվականը ոչ թե հայոց պահանջատիրության սահմանագիծն է, այլ ազգային վերազարթոնքի նոր հանգրվանը: Նման յուրահատուկ հանգրվան էր Ցեղասպանության 50-րդ տարելիցը, երբ արհավիրքից տասնամյակներ անց, խախտելով լռությունը, ամբողջ Սփյուռքն ու Հայրենիքը միասնաբար ոտքի կանգնեցին Հայոց ցեղասպանության դատապարտման և պաշտոնական ճանաչման պահանջով: Մեծ էր դրանում ժողովրդի պանծալի զավակների՝ ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Յակով Զարոբյանի և, իհարկե, Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինի դերակատարությունը: Այս պարագայում ևս Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին պետականությունից զրկված ազգին կարողացավ համախմբել ազգային իղձերն իրականություն դարձնելու նպատակի շուրջ:

Այսօր առողջ բանականությունը ստիպում է թուրք հասարակությանը կասկածի տակ առնել պաշտոնական կեղծ պատմագրությունը և հազարավոր թուրքեր մերժում են սեփական երկրի՝ ցեղասպանության ուրացման պաշտոնական քաղաքականությունը: Այդպիսով, ակնհայտ է դառնում, որ Հայոց ցեղասպանության ուրացման՝ Թուրքիայի իշխանությունների քաղաքականությունը քայլ առ քայլ սպառում է իրեն, մտնում փակուղի: Այս զարգացումների հետևանքով թուրք պաշտոնյաները սկսել են որդեգրել նոր վարքագիծ, նոր գործելաձևեր, որոնք ներկայացնում են Հայոց ցեղասպանության ուրացման քաղաքականության նորացված, ավելի կատարելագործված ու վերաձևակերպված տարբերակներ:

Ես քանիցս ընդգծել եմ, որ ցեղասպանությունների կանխարգելման միակ բանաձևը մարդկային պատմության սոսկալի էջերի ճանաչումն ու դատապարտումն է: Մենք շարունակելու ենք կոչ անել Թուրքիայի ղեկավարությանը՝ վերջ դնել ուրացման անհեռանկար քաղաքականությանը, թարմացնել խամրած հիշողությունը, վերանայել անցյալի մութ էջերը, առերեսվել պատմության հետ և ճանաչել ու դատապարտել անցյալում կատարված ոճիրը, մաքրել սեփական խիղճը և ազատվել դարավոր բեռից:

Ի դեպ, մի գաղափար եմ ուզում առաջ քաշել և ակնկալում եմ ձեր արձագանքը: Առաջարկում եմ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը 2015թ. վերանվանել «Համահայկական խորհուրդ», որը կդառնա համահայկական հրատապ խնդիրների քննարկման ազգային մշտական հարթակներից մեկը:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Տարածաշրջանային հակամարտությունների հետևանքով Սփյուռքի մեր հայրենակիցների մի ստվար հատված ստիպված կրկին բռնում է գաղթի ճանապարհը: Փոփոխվում են հայկական սփյուռքի առկա ձևաչափերը. կազմալուծվում են հին համայնքները, ձևավորվում նորերը, որոնք օգնության լուրջ կարիք ունեն:

Սիրիական ճգնաժամի հետևանքով արյունաքամ լինող Սիրիայի կենսունակ հայ համայնքի ներկայացուցիչների մի մասը՝ մոտ 12 հազար հայորդի, հաստատվել է Հայաստանում:

Սիրիայից ներգաղթած մեր հայրենակիցները ուշադրության, աջակցության կարիք ունեն: Նրանք եղեռնը վերապրած մեր նախնիների բեկորներն են, ովքեր, սփռվելով աշխարհով մեկ, կարողացան պահպանել ազգային դիմագիծն ու հայկականությունը:

Այսօր Հայաստանի պետական բոլոր կառույցները ներգրավված են սիրիահայերի հիմնախնդիրները լուծելու աշխատանքներում: Սիրիահայերը արագորեն ինտեգրվում են Հայաստանի հասարակությանը: Այսօր պետականորեն լուծված են սիրիահայերի կրթության, առողջության, սոցիալական խնդիրները: Լուրջ աշխատանքներ են տարվել և տարվում նրանց աշխատանքի տեղավորելու, բիզնես սկսելու, բնակարաններ ձեռք բերելու հարցերում աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ: Սիրիահայերին գրկաբաց ենք ընդունել, նրանք իրենց հայրենիքում փախստական չեն կոչվում, նրանք մեր երկրի տերն են, նրա մի մասնիկը: Բոլորիս հավաքական ջանքերով է, որ մեր հայրենակիցների բնակարանային, աշխատանքային հարցերը վերջնական լուծումներ պետք է ստանան:

Համայն հայությունը, այդ թվում և Հայաստան պետությունը, պետք է աջակցեն նաև նրանց, ովքեր մնում են Սիրիայում՝ պահպանելու հայկական օջախը: Հավատում եմ, որ դեռ կգան խաղաղ օրեր Սիրիայի ողջ ժողովրդի և նրա հայ քաղաքացիների համար: Սիրիայի հայկական համայնքը կվերածնվի և կշարունակի իր ստեղծագործ ուղին՝ ի նպաստ Մայր հայրենիքի և բնակության երկրի զարգացման ու բարգավաճման:

Ցավոք սրտի, տարածաշրջանային հակամարտությունները գնալով ավելանում են, և մեր գերնպատակը պետք է լինի աշխարհի ցանկացած ծայրում փորձության մեջ հայտնված յուրաքանչյուր հայի ցավին ու տառապանքին արձագանքելը՝ անկախ աշխարհագրական հեռավորությունից, միասնական ուժերով նրանց օգնելն ու սատարելը:

Մեր միասնության և համախմբվածության շնորհիվ միայն հայության ազգային իղձերը իրականություն կդառնան, և հայն աշխարհին կներկայանա որպես հավաքական կամքի օրինակ՝ ի չիք դարձնելով բոլոր հակառակորդների, հետադիմական բոլոր ուժերի ու հոսանքների հակահայ նկրտումները:

Սիրելի՛ բարեկամներ,

Սփյուռքն իր գոյության առաջին օրվանից պայքարել է հայապահպանության համար: Սփյուռքում հայապահպանությունը բխում է նաև Հայաստանի Հանրապետության կենսական շահերից: Հայաստանը, ի դեմս Սփյուռքում և Հայաստանում գործող համահայկական կառույցների, պետք է առավել գործուն լինի հայկական մեծ ու փոքր համայնքներում հայապահպանության, մշակութային ու կրթական նախաձեռնություններին աջակցելու հարցում:

Մայրենի լեզվի իմացությունը, դրա սերունդներին փոխանցումը մեր ազգային գերխնդիրն է: Հետևաբար, այստեղ հավաքված բոլորիս կարևոր պարտականությունն է, օգտագործելով բոլոր կառուցակարգերը, մեթոդներն ու ձևերը, երիտասարդությանը դարձնել հայախոս, մայրենիի նկատմամբ ակնածանք և սեր դաստիարակելով: Հայապահպանության գլխավոր կռվաններն են՝ հայոց լեզուն, հայ ընտանիքը և իրական հայրենիքը ճանաչելը:

Հայաստան-Սփյուռք գործակցության հիմքում ընկած են այս առաջնահերթությունները: Այդ գործակցության սկզբունքը երկուստեք փոխվստահության, միմյանց աջակցելու, համահայկական ընդգրկվածություն ունեցող հարցերում միասնական դիրքորոշում մշակելու մեջ է:

Ուղիղ երեք տարի առաջ Սփյուռքի կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների 4-րդ համաժողովում ես առաջարկեցի հետևյալ բանաձևը. «Հայրենիքի հնարավորությունների առավելագույնը` Սփյուռքի և Սփյուռքի հնարավորությունների առավելագույնը՝ հայրենիքի համար»:

Եվ կարող ենք արձանագրել, որ մեր յուրաքանչյուր նախաձեռնություն ստանում է համահայկական բնույթ, համազգային ընդգրկում:

Բոլորիս նպատակն է, որ միասնաբար հաջորդ սերունդներին թողնենք զարգացած, ժողովրդավարական, հզոր, խաղաղ ու ապահով Հայաստան:

Ավարտելով խոսքս՝ շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության անկախության 23-րդ տարեդարձի կապակցությամբ և կոչ եմ անում բոլոր հայերին անընդհատ ամրացնել կապը հայրենիքի հետ:

Մենք միասնությամբ ենք ուժեղ, իսկ ուժը հաղթանակ է»:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 17:20 «Չե՛նք խոնարհվելու․ Վերագտնելու ենք մեզ և քայլենք հպարտ»․ Գուրգեն Մելիքյանը միացավ Շարժման քայլերթին (Տեսանյութ) Այսօր, 17:05 Իրանի Հայ Դատի գրասենյակը իր զորակցությունն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Այսօր, 16:51 Ամենայն Հայոց Կաթողիկոսն առաջնորդում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին՝ իր հավատացյալ աշխարհասփյուռ զավակներով․ Մայր Աթոռ Այսօր, 16:38 ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 780 անձ օգտվում է մասնագիտական ուսուցման և աշխատանքով ապահովման պետական աջակցության ծրագրից Այսօր, 16:32 Տավուշյան շարժմանն է միացել նաև «Էջմիածին դաշինքը» Այսօր, 16:24 Միխայիլ Կազինիկն առաջին անգամ համերգներով հանդես կգա Երևանում Այսօր, 16:10 Արենիում նոր հանրակրթական դպրոց կկառուցվի Այսօր, 16:06 Արմավիրում «BMW»-ն գլորվել է ձորը. կան վիրավորներ Այսօր, 16:00 Հրդեհ՝ Աբովյան փողոցում Այսօր, 15:52 ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը մասնակցելու է մայիսի 9-ին Հանրապետության հրապարակում կայանալիք համազգային հանրահավաքին Այսօր, 15:39 Վիվա-ՄՏՍ. տեխնոլոգիական ժամանակակից լուծումներ սահմանամերձ գյուղի ենթակառուցվածքի արդիականացման նպատակով Այսօր, 15:30 Ռուսաստանի և Վրաստանի սահմանին 600 բեռնատարներից բաղկացած հերթ է գոյացել Այսօր, 15:16 Քննարկվել են հայ–բուլղարական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները Այսօր, 15:08 LIVE. Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի առաջնորդությամբ երթ՝ դեպի Աբովյան Այսօր, 15:03 Այս շարժումն իր էությամբ քաղաքական չէ, բայց այն կրում է քաղաքացիական ներգրավվածության հզոր լիցք. Դավիթ Անանյան Այսօր, 14:58 ՀՀ քաղաքացիները քրեական պատասխանատվություն կկրեն «ուրիշին տհաճություն պատճառելու» համար. Փաստաբան Այսօր, 14:48 Հրաձգության ֆեդերացիայի ներկայացուցիչները ծանոթացել են առաջնության անցկացման առաջարկվող պայմաններին Այսօր, 14:40 Ռուսաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Ալմաթիում. Զախարովա Այսօր, 14:36 Վիտալի Բալասանյանը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը Այսօր, 14:27 ԵՊՀ և Բրյուսովի անվան համալսարանի 200-ից ավելի ուսանողներ հայտնեցին, որ միանում են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Այսօր, 14:24 ԱՄՆ գյուղատնտեսության դեպարտամենտի և Կանզասի պետհամալսարանի ներկայացուցիչներն այցելել են ՀՀ ներքին գործերի նախարարություն Այսօր, 14:20 Պաշտպան Անահիտ Մանասյանը Ժնևում մասնակցել Է Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի (GANHRI) խորհրդի լիագումար նիստին Այսօր, 14:17 Լեռնային մարզերում մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը օդում սպասվում է մինչև -2 աստիճան ցուրտ Այսօր, 14:15 Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է Այսօր, 14:13 Պեսկովը մեկնաբանել է ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հավանականությունը Այսօր, 14:09 LIVE. ԵՊՀ ուսանողները սատարում են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Այսօր, 14:05 Մայիսի 9-ից շատ մեծ սպասումներ կան․ Թևանյանը ներկայացրել է Նիկոլ Փաշինյանին հեռացնելու սցենարները Այսօր, 14:02 Ավետիք Չալաբյանն ու Աբրահամ Գասպարյանը կոչ արեցին վաղը Երևանի մուտքի մոտ հավաքվել՝ դիմավորելու Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ շարժումը (Տեսանյութ) Այսօր, 13:56 LIVE. Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի առաջնորդությամբ երթ՝ դեպի Աբովյան Այսօր, 13:48 Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ. Ռուբեն Ռուբինյան Այսօր, 13:40 Դանակով հարվածել է համադասարանցուն, ապա հափշտակել ոսկյա թևնոցը․ ՔԿ Այսօր, 13:34 Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի օրվա առթիվ Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել նաև ՀՀ ղեկավարին Այսօր, 13:31 Պուտինի և Փաշինյանի առաջիկա հանդիպումը սպասելի և անհրաժեշտ է. Պեսկով Այսօր, 13:23 Ինչպես ներկայացնել անշարժ գույքի վարձակալությունից հաշվարկված եկամտային հարկի հաշվարկ-հայտարարագիր Այսօր, 13:15 «Զանգեզուրի միջանցքի» բացումը կօգնի Հայաստանին հաղթահարել մեկուսացումը և լրացուցիչ եկամուտներ ստանալ տարանցման վճարներից․ Ամիրբեկով Այսօր, 13:04 Դատախազության կողմից պետությանը վերադարձված՝ 1 հա մակերեսով երկու հողամասերն ամրացվեցին Պետգույքի կառավարման կոմիտեին Այսօր, 12:56 Հնարավո՞ր է արդյոք լինել Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ և աջակցել եկեղեցին քանդող դավաճանական խմբակին. Ջուլֆալակյան Այսօր, 12:51 «Ովքեր կմիանան ցույցին, որևէ հարցով էլ չզանգեք». արցախցիներին սպառնացել են Այսօր, 12:48 Համահայկական ճակատ շարժումն ու կուսակցությունը լիովին աջակցում են Հայ առաքելական եկեղեցու ջանքերին. Արշակ Կարապետյան Այսօր, 12:44 Իրականում ինչ եմ ես տեսել պատերազմի դաշտում... դրա մասին ես իրենց ասել եմ, եթե տղամարդ են՝ կասեն, որ ասել եմ․ Բագրատ Սրբազան Այսօր, 12:39 56-ամյա տղամարդը գողացել է փողոցում նվագող տղամարդու՝ մետաղադրամներով լցված արկղը Այսօր, 12:30 Փոփոխություններ՝ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում Այսօր, 12:19 Միքայել Սրբազանի առաջնորդությամբ՝ «Շիրակը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցներն ավտոերթով շարժվեցին Հոռոմի կամուրջ․ նրանց կիմանան արթիկցիները Այսօր, 12:14 Հայաստանի համար այս վճռորոշ օրերին պարտավոր ենք նորի՛ց համախմբվել. Սեյրան Օհանյան Այսօր, 12:00 Մենք այն երջանիկ սերունդն ենք, որ ապրել ենք հաղթանակ կերտած հերոսի ղեկավարած հայրենիքում, նրա կողմից անվտանգ պահվող հայրենիքում. Դանիելյան Այսօր, 11:53 Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով մեկնել է Մադրիդ Այսօր, 11:51 Սա Սրբազանի շարժումը չէ, սա սրբազան շարժում է՝ հանուն հայրենիքի․ «Շիրակը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները կոչ են անում ոտքի ելնել Այսօր, 11:47 Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում Այսօր, 11:44 Սա ձյուն չէ, այլ՝ կարկուտ, Սուրենյանն Օհանավանից լուսանկար է հրապարակել Այսօր, 11:38 «Ապրելու երկիր» կուսակցությունը շարունակում է աջակցել Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը Այսօր, 11:34 «Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժումը մայիսի 9-ին՝ ժամը 16:00-ին, Հանրապետության հրապարակում հանդիպման է կանչում Այսօր, 11:28 Քասախում գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Այսօր, 11:26 Եկեղեցին խառնվում է այն ժամանակ, երբ չկա պետություն կամ պետությունն իր կարևորագույն պարտականությունները չի ապահովում․ Հովհաննիսյան Այսօր, 11:22 Զինծառայողի դին հայտնաբերվել է կզակի շրջանում հրազենային մահացու վիրավորումով, բռնության հետքեր չեն հայտնաբերվել. ՔԿ Այսօր, 11:21 Ժամը 18:00-ին տեղի կունենա «Հանուն ճշմարտության» խորագրով երիտասարդական հավաք` Բագրատ Սրբազանի մասնակցությամբ Այսօր, 11:13 Կանգնած ենք Տավուշի ու Մայր Հայաստանի մեր մտահոգ հայրենակիցների կողքին․ Հայտարարություն Այսօր, 11:12 LIVE. Կառավարության նիստ Այսօր, 11:05 Մենք կրկին կապրենք ազգային վերելքներ. Սասուն Միքայելյան Այսօր, 10:59 «Մենք պետական կառավարման ղեկին լինելու ձգտում և ամբիցիա չունենք, բայց չենք էլ կարող լինել անտարբեր»․ Շիրակի թեմի առաջնորդությամբ՝ Գյումրիից երթ մեկնարկեց դեպի Երևան Այսօր, 10:50 Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա Այսօր, 10:42 Ադրբեջանը չի անցել «Եվրատեսիլ-2024»-ի հաջորդ փուլ Այսօր, 10:35 Ռոստովում կայացած Մուայթայի միջազգային խոշոր մրցաշարում հայ մարզիկները նվաճել են 15 մեդալ Այսօր, 10:31 «Հետապնդումն իրականացվում է քաղաքական իշխանության վերնախավի ուղիղ հանձնարարությամբ». Կարեն Վանեցյանի փաստաբանական խումբը հայտարարությամբ է հանդես եկել Այսօր, 10:28 Ըստ նիկոլականների ու նրանց արբանյակների՝ եկեղեցին ու հոգևորականությունը պիտի անջատ լինեն նաև հասարակությունից․ Մելիքյան Այսօր, 10:21 «Սևան» ՔԿՀ-ի ծառայողները հանձնուքում առկա կիսագուլպաների վրա հայտնաբերել են ներծծված թմրամիջոց Այսօր, 10:18 Այսօր մենք ազգովի վերապրում ենք մեր օրհասական Սարդարապատը. լիովին աջակցում եմ Բագրատ Սրբազանի նախաձեռնությանը. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան Այսօր, 10:09 ՀՀ ժողովրդի ազգային արժեքների մեջ Նիկոլ Փաշինյանը ներառել է նաև Հայ ավետարանական ու Հայ կաթողիկե եկեղեցին Այսօր, 09:56 Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն այսօր Չարենցավանից կուղևորվի դեպի Աբովյան Այսօր, 09:52 «Ժողովուրդ». Զինված ուժերում մահվան դեպքերը տարեցտարի ավելանում են՝ «պահելով» մահվան ստաբիլ ցուցանիշներ. ԱՄՆ Պետդեպի զեկույցը Այսօր, 09:50 «Հրապարակ». Իշխանությունը հերթական սուտն է տարածում Այսօր, 09:48 «Ժողովուրդ». Վահան Քերոբյանի դեմ հարուցված քրեական գործը ավարտական փուլում է Այսօր, 09:45 «Հրապարակ». Արցախցիներին սպառնացել են՝ Բագրատ սրբազանի առաջնորդած երթին մասնակցելու դեպքում կզրկվեն պետական աջակցությունից Այսօր, 09:43 «Ժողովուրդ». Սրբազանի առաջնորդած շարժման երթը իրավապահ համակարգում որոշակի գործընթացների կասեցման պատճառ է դարձել Այսօր, 09:39 «Ժողովուրդ». Երեկ մահացած պայմանագրային զինծառայողը ինքնասպան է եղել Այսօր, 09:37 «Հրապարակ». Մայիսի 9-ին շարժումը մտնելու է Երևան. լինելո՞ւ է Փաշինյանի հրաժարականի պահանջ, թե՞ ոչ Այսօր, 09:31 Արշակ սրբազանին փորձում են լռեցնել. նրան կրկին կանչել են ԱԱԾ․ 168.am 07/05/2024 23:00 «Երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր քննարկելու նպատակով»․ Փաշինյանը Պապոյանին 6 օրով ԱՄՆ է գործուղել 07/05/2024 22:48 Բարտոլինյան գեղձի կիստա. Բուժումը 07/05/2024 22:35 Առաջին երկիրը, որտեղ կայցելի Պուտինը՝ վերընտրվելուց հետո, Չինաստանն է 07/05/2024 22:20 Վահան Կոստանյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում էր 07/05/2024 22:06 Վթար Խորենացու փողոցում․ տուժածներին հիվանդանոց են տեղափոխել 07/05/2024 21:54 Զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ 07/05/2024 21:47 Կադիրովը մայիսի 9-ից հետո նոր, լավ փոփոխություններ է ակնկալում 07/05/2024 21:31 Ռուսաստանը համաշխարհային տերություն է․ Պուտին 07/05/2024 21:21 Երկրաշարժ Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս․ Զգացվել է Գեղարքունիքի մարզի տարբեր բնակավայրերում 07/05/2024 21:14 Հիսուսն իմ Աստվածն ա՝ առանց միջնորդի․ Արմեն Փամբուխչյան 07/05/2024 21:08 Խոշոր հրդեհ Երևանի Դեղատան փողոցում․ Տներից մեկում 63-ամյա բնակչի դին է հայտնաբերվել 07/05/2024 20:59 «Եկեղեցին առանցքային դերակատարություն ունի ժողովրդին հուզող խնդիրների հաղթահարման գործում»․ Արամ Ա կաթողիկոսն իր զորակցությունն է հայտնել Գերագույն Հոգևոր Խորհրդի հայտարարությանը 07/05/2024 20:45 Իրական գործակալների բացահայտմանը քիչ է մնացել․ Արսեն Բաբայան 07/05/2024 20:30 «Եկեղեցին զգուշացնում է այն ամենի մասին, ինչը մենք չկարողացանք կանխել Արցախում»․ Մետաքսե Հակոբյանը միացել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթին 07/05/2024 20:15 22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին 07/05/2024 20:00 Փաշինյանի «ռյուկզակը» խորհրդանիշ էր, որ մարդիկ «ռյուկզակները» գցելու են ուսներին, դուրս գան, ոնց որ Արցախի դեպքում արեցին․ Նույնը կլինի Հայաստանում, եթե չպայքարենք․ Քաղաքացի 07/05/2024 19:45 Կտրվեր այս ձեռքս, որ քեզ ընտրել եմ․ Քաղաքացին՝ Փաշինյանին 07/05/2024 19:30 10-ից ավելի անձանց միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, հնչել է կրակոց 07/05/2024 19:18 Հայ Առաքելական եկեղեցին զանգերն է հնչեցնում, վտանգի մեջ է Հայրենիքը․ Պարտավոր եմ և գնում եմ Եկեղեցու կանչով․ Մետաքսե Հակոբյան 07/05/2024 19:07 «Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը ավտոերթ է իրականացնում Գյումրիում (Տեսանյութ) 07/05/2024 18:54 Ավտոբուս է այրվել Նորաշեն թաղամասում 07/05/2024 18:45 «Անգամ այս իշխանության օրոք դատարանը վճռեց, որ Մանե Գևորգյանը զրպարտել է Արթուր Վանեցյանին, Արման Բաբաջանյանն էլ դատարանում պարտվեց»․ Իրավապաշտպանը փաստեր է հիշեցնում 07/05/2024 18:30 Հայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկ 07/05/2024 18:17 Եվրոպայի 30 քաղաքներում տեղի կունենան ցույցեր՝ հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման