08/10/2014 14:26
Քարվաճառ ներթափանցած դիվերսանտների գործն ուղարկվեց դատարան
ԼՂՀ գլխավոր դատախազությունը Քարվաճառ ներթափանցած ադրբեջանցիների գործի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել: Դրանում նշվում է.
«Թիվ 341001/14 քրեական գործը՝ ըստ մեղարանքի Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովի` նախատեսված ԼՂՀ քրեական օրենսգրքի 350-րդ հոդվածի 2-րդ մասով, 350-րդ հոդվածի 1-ին մասով, 316-րդ հոդվածով, 245-րդ հոդվածի 3-րդ մասով, 129-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 103-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 14-րդ կետերով, 183-րդ հոդվածի 1-ին մասով, 183-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, 344-րդ հոդվածի 1-ին մասով, 183-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, և Շահբազ Ջալալ օղլի Գուլիևի` նախատեսված ԼՂՀ քրեական օրենսգրքի 350-րդ հոդվածի 2-րդ մասով, 350-րդ հոդվածի 2-րդ մասով, 316-րդ հոդվածով, 245-րդ հոդվածի 3-րդ մասով, 129-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 183-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան ըստ էության քննելու համար»:
Հիշեցնենք, որ Քարվաճառ ներթափանցած դիվերսանտները դաժանաբար սպանել են 17-ամյա երիտասարդի, ՀՀ ԶՈւ մայորի և ծանր վնասվածքներ են հասցրել քաղաքացիական կնոջ:
Դիվերսանտներից երրորդը՝ Հասան Հասանովը սպանվել է ձերբակալման ժամանակ: Նրա դին արդեն փոխանցվել է ադրբեջանական կողմին:
Նախորդող հրապարակումներ՝ Մանրամասներ՝ ադրբեջանցի դիվերսանտների մասին. ԼՂՀ ոստիկանություն