.jpg)
Արմեն Մարտիրոսյան. Ով դեմ է այսօրվա իշխանություններին, պիտի լինի այստեղ
Անցյալ տարի դուք ձեր քվեարկությամբ ցույց տվեցիք, որ այս իշխանությունները լեգետիմ չեն ու այլևս անելիք չունեն: Այս բառերով այսօր ոչ իշխանական երեք ուժերի համատեղ հանրահավաքում իր ելույթը սկսեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը.
«Այս իշխանությունները ձախողեցին ինչպես արտաքին քաղաքական խնդիրները, այնպես էլ` ներքին հարցերը: Այսքանից հետո, դուք պատրա՞ստ եք հեռացնել նրանց»,- հարցերց Արմեն Մարտիրոսյանն, ինչին ի պատասխան հանրահավաքի մասնակիցները բղավեցին` «Այո»:
«Այո, որովհետև մենք ունենք բոլոր բարոյական ու քաղաքական իրավուքններ նրանց հեռացնելու համար: Մենք միավորվել ենք երեք քաղաքական ուժերով` ունենալով տաբեր գաղափարական մոտեցումներ: Միավորվել ենք, քանի որ երկիրը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:
Նա կոչ արեց բոլոր քաղաքական ու հասարակական գործիչներին` անկախ քաղաքական հայացքներից, միանալ իրենց.
«Ովքեր դեմ են այս իշխանություններին` պիտի լինեն այստեղ ու միանան մեր քաղաքացիներին»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:
Նախորդող հրապարակումներ՝ Մ. Մելքումյան. Կառավարության պատասխանը Եռյակին «գալոչկայի» համար էր