10/10/2014 18:43
Մ. Մելքումյան. Կառավարության պատասխանը Եռյակին «գալոչկայի» համար էր
«Հոկտեմբերի մեկից պետք է գործեր «Շրջանառության հարկի մասին» օրենքը, սակայն ժողովուրդն ընդվզեց, կառավարությունը պաուզա վերցրեց՝ չգիտեմ ինչի համար»,- Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ այսպես սկսեց խոսքը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Եռյակի առաջադրած կետերի վերաբերյալ Կառավարության պատասխանը, պատգամավորի խոսքով, պատասխանելու համար էր միայն. «Նրանք պատասխանեցին պարզապես «գալչկայի» համար»:
Խոսելով սահմանադրական բարեփոխումների մասին՝ Մ. Մելքումյանն ասաց, որ իշխանությունը նման փոփոխություն է կատարում, որպեսզի հերթական անգամ վերարտադրվի:
«Նրանք հիմա էլ ցանկանում են Սահմանադրություն փոխել, որ էլի վերարտադրվեն մի քսան տարով: Այդ դեպքում Հայաստանում մի քանի տարի հետո 500-600 մարդ մնա»,- ասաց Մ. Մելքումյանը:
Պատգամավորը կոչ արեց լինել միասնական և պայքարել անարդարության դեմ:
Նախորդող հրապարակում՝ Ազատության հրապարակում մեկնարկում է եռյակի հանրահավաքը