Գորբաչովը դուրս է գրվել հիվանդանոցից
10/10/2014 15:32

Գորբաչովը դուրս է գրվել հիվանդանոցից

ԽՍՀՄ առաջին ու վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովն այսօր դուրս կգրվի հիվանդանոցից: Այս մասին հայտնում  է gazeta.ru-ն՝ հավելելով, որ նա նախօրեին հոսպիտալացվել էր:

«Ես առողջ են և պատրաստվում եմ վերադառնալ սովորական գրաֆիկին: Ես ողջ և առողջ եմ, Կենտրոնական կլինիկական հիվանդանոցում ավարտում եմ հետազոտությունս»,- մեջբերում է պարբերականը Գորբաչովի խոսքերը:

Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը խոստովանել է, որ այս տարի չի հետևում մրցանակների հանձնման արարողությանը: Այդ պատճառով էլ նա հրաժարվել է դրա վերաբերյալ մեկնաբանություններ տալուց:

Նշենք, որ այսօր հայտնի է դառնալու 2014թ. խաղաղության Նոբելյան մրցանակակրի  անունը: 

Գորբաչովը դուրս է գրվել հիվանդանոցից