Կարեն Պետրոսյանի դին Ադրբեջանը հանձնել է Հայաստանին
10/10/2014 14:46

Կարեն Պետրոսյանի դին Ադրբեջանը հանձնել է Հայաստանին

Ադրբեջանի իշխանությունները քիչ առաջ Հայաստանին են  փոխանցել Կարեն Պետրոսյանի դին: Լուրն  Aysor.am-ին հաստատեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Դիակի փոխանցումը տեղի է ունեցել Հայաստանի կողմից Իջևանի և Ադրբեջանի կողմից Ղազախի արանքով անցնող միջազգային սահմանագծին կից ճանապարհային հատվածում:

Հիշեցնենք, որ Կ. Պետրոսյանը Հայաստանի հյուսիսարևելյան սահմանամերձ գյուղի բնակիչ էր: Նա սխալմամբ հայտնվելով Ադրբեջանի տարածքում, գերեվարվել էր օգոստոսի 7-ին: Ադրբեջանի իշխանությունները լրատվամիջոցներին տրամադրել էին ցնցող պատկերներ, թե ինչպես են դիմակավոր զինվորները նրան քարշ տալով տանում և բիրտ ուժի գործադրմամբ նրան պարտադրում ներում հայցել Ադրբեջանի նախագահից: Մեկ օր անց Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ Կ. Պետրոսյանը «հանկարծամահ» էր եղել «սրտանոթային անբավարարությունից»: Կարեն Պետրոսյանի մահվան հետ կապված հանգամանքները լուրջ կասկածներ են առաջացնում Ադրբեջանի իշխանությունների կողմից հայտարարված Կ. Պետրոսյանի մահվան պատճառների շուրջ:

 

Կարեն Պետրոսյանի դին Ադրբեջանը հանձնել է Հայաստանին