Նաիրա Զոհրաբյան. Հարթակում կանգնած ուժերը ձեզ հուսախաբ չեն անելու
10/10/2014 19:06

Նաիրա Զոհրաբյան. Հարթակում կանգնած ուժերը ձեզ հուսախաբ չեն անելու

Արդեն որքան ժամանակ է տարբեր միջոցներով մարդկանց փորձում են հավատացնել, որ այսօր հարթակում կանգնած երեք ուժերը ձեզ հուսախաբ են անելու: Նման բան չի լինելու: Այս մասին այսօր ոչ իշխանական եռյակի համատեղ հանրահավաքում իր ելույթի ժամանակ ասաց ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը.

«Այսօր այստեղ` հարթակում են արժանապատիվ քաղաքական ուժեր: Ձեր վստահությունն արդարացնելն արժանապատվության հարց է մեզ համար: Վստահեցնում եմ, որ այստեղ կանգնած ուժերից որևէ մեկը ձեզ հուսախաբ չի անի»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

«Իշխանությունների գնացքն արդեն գնացել է»,- ավելացրեց նա,- «Ու դա գիտակցելով՝ այսօր նրանք փորձում են սահմանադրական չարափոխումներով երկարացնել իրենց ղեկավարումը` թույլ չենք տալու»,- ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղարը:

Նաիրա Զոհրաբյանի խոսքով` իրենք ապացուցելու են, որ Հայաստանի Հանրապետությունը երկրի արժանապատիվ քաղաքացունն է. «Այնպես որ, միասին դեպի հաղթանակ»,- ելույթն ավարտեց Նաիրա Զոհրաբյանը: 

Նախորդող հրապարակումներ՝ Արամ Մանուկյան. Սերժ Սարգսյանը չարիք է մեր երկրի գլխին

Արմեն Մարտիրոսյան. Ով դեմ է այսօրվա իշխանություններին, պիտի լինի այստեղ

Մ. Մելքումյան. Կառավարության պատասխանը Եռյակին «գալոչկայի» համար էր

Ազատության հրապարակում մեկնարկում է եռյակի հանրահավաքը

Նաիրա Զոհրաբյան. Հարթակում կանգնած ուժերը ձեզ հուսախաբ չեն անելու