.jpg)
Ազատության հրապարակում մեկնարկում է եռյակի հանրահավաքը
Քիչ հետո Ազատության հրապարակում կմեկնարկի եռյակի՝ ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի և «Ժառանգության» եզրափակիչ հանրահավաքը:
Նշենք, որ մինչ այս, Եռյակը մարզային հանդիպում-հանրահավաքներ էր անցկացնում:
Ազատության հրապարակում այսօր կամփոփվի քառյակի ներկայացրած 12 կետերը, ինչպես նաև՝ քաղաքական ուժերը կանդրադառնան սահմանադրական փոփոխություններին:
Ինչպես հայտնի է, Ազատության հրապարակում պետք է լինեն նաև եռյակը ներկայացնող ուժերի առաջնորդները՝ Գագիկ Ծառուկյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը և Լևոն Տեր-Պետրոսյանը:
Այս պահին բոլորը սպասում են առաջնորդների ժամանելուն, որպեսզի հանրահավաքը սկսի:
Նշենք, որ Ազատության հրապարակում սովորականից շատ մարդ կա: