Բակո Սահակյանն ընդունել է Արա Աբրահամյանին
14/10/2014 17:11

Բակո Սահակյանն ընդունել է Արա Աբրահամյանին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի հայերի միության պատվիրակության հետ՝ կազմակերպության նախագահ Արա Աբրահամյանի գլխավորությամբ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:

Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի դերը Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման, Արցախի զարգացման և արտերկրում ազգային ինքնության պահպանման գործում:

Բացի այդ՝ Բակո Սահակյանը Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հետ մասնակցել է Ստեփանակերտի թիվ 6 հիմնական դպրոցի նոր շենքի բացման հանդիսավոր արարողությանը: 

Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել Արա Աբրահամյանին ծրագիրը ֆինանսավորելու համար` նշելով, որ դա Հայրենիք-Սփյուռք համագործակցության լավագույն դրսևորումներից է:

Արարողությանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
 

Բակո Սահակյանն ընդունել է Արա Աբրահամյանին