ՀՀԿ պատգամավոր. ԵՏՄ-ին անդամակցելով՝ լուրջ թանկացումներ չեն սպասվում
14/10/2014 16:44

ՀՀԿ պատգամավոր. ԵՏՄ-ին անդամակցելով՝ լուրջ թանկացումներ չեն սպասվում

Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը մեր երկրի համար լայն դռներ է բացում տնտեսական զարգացման և անվտանգության լրացուցիչ երաշխավորումների առումով: Լրագրողների հետ հանդիպմանը նման համոզմունք հայտնեց ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը:

«ԵՏՄ-ին անդամակցությունը Հայաստանի համար ապրանքների, կապիտալի, աշխատուժի ազատ տեղաշարժի ներդրումների հնարավորություն կբացի»,- ասաց նա:

ՀՀԿ պատգամավորը վստահեցրեց, որ լուրջ թանկացումներ չեն սպասվում, նույնիսկ պայմանագիրը տալու է մի շարք առավելություններ, այդ թվում նաև՝ մի շարք ապրանքների մաքսատուրքերի նկատմամբ:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներին, ՀՀԿ պատգամավորն ասաց, որ դրանից տուժում են նաև պատժամիջոցներ կիրառող երկրները, սակայն դրանք, Գ. Մելիքյանի խոսքով, ժամանակավոր բնույթ են կրում:
 

ՀՀԿ պատգամավոր. ԵՏՄ-ին անդամակցելով՝ լուրջ թանկացումներ չեն սպասվում