Սեյրան Օհանյան. Ստիպված ենք մահակը միշտ մեր ձեռքում պահել
14/10/2014 18:41

Սեյրան Օհանյան. Ստիպված ենք մահակը միշտ մեր ձեռքում պահել

Ստիպված ենք մահակը միշտ մեր ձեռքում պահել, քանի որ մեր «բախտը բերել է» հարևանների հարցում: Այս մասին այսօր Հայաստանում Ֆրանսիական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Նա նշեց, որ 2014-ը բավականին բարդ տարի էր մեզ համար, սակայն հայկական Զինված ուժերը կարողացան հաղթահարել իրենց առջև դրված մարտահրավերները.

«Արցախյան ազատամարտում մենք հաղթեցինք միասնության շնորհիվ: Կարողացանք պարտադրված պատերազմի, լուրջ մարտահրավերների, շրջափակման, երկրաշարժի պայմաններում ստեղծել բանակ»,- ասաց Սեյրան Օհանյանը:

Պաշտպանության նախարարն ընդգծեց, որ այսօր մենք առանց որևէ երրորդ խաղաղապահ ուժի կարողանում ենք պահպանել հարաբերական խաղաղությունը.

«Եվ որքան էլ Ադրբեջանի ղեկավարությունը ռազմական հռետորաբանությամբ զբաղվի, Հայաստանը շարունակելու է պահպանել այդ իրավիճակը»:

Անդրադառնալով բուհի հետ համագործակցությանը՝ նա նշեց, որ բուհի որոշ ուսանողներ Պաշտպանության նախարարությունում պրակտիկա են անցնում, որից հետո ցանակացողները շարունակում են աշխատել Զինված ուժերում:
 

Սեյրան Օհանյան. Ստիպված ենք մահակը միշտ մեր ձեռքում պահել