Պատգամավոր. Տեր-Պետրոսյանը փորձում է դիրիժորի փայտիկը պահել իր ձեռքում
15/10/2014 15:48

Պատգամավոր. Տեր-Պետրոսյանը փորձում է դիրիժորի փայտիկը պահել իր ձեռքում

Հոկտեմբերի 10-ի հանրահավաքից տպավորություն ստեղծվեց, որ այն չուներ ընդհանուր ծրագիր և գաղափարախոսություն, իսկ այդ կուսակցությունների մեջ էլ առկա են տարաձայնություններ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը:

Նրա խոսքով՝ ինքը ոչ նպատակներ, ոչ էլ ծրագրեր չի տեսել հանրահավաքի ընթացքում, այլ, որ ուղղակի մարդիկ հավաքվել և իրենց անհանգստությունն են արտահայտում, իսկ տարաձայնությունը իր համար ակնհյատ դարձավ հատկապես այն ժամանակ, երբ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթը կիսատ մնաց` մյուս լիդերների հետ համաձայնություն ձեռք բերելու համար, և այդպես էլ չկայացավ:

«Մի բան հստակ է` Լևոն Տեր-Պետրոսյանը, օգտվելով Գագիկ Ծառուկյանի ընտրազանգվածից, փորձում է դիրիժորի փայտիկը պահել իր ձեռքում»,- ասաց նա՝ նշելով, որ իր կարծիքով, դա Լ. Տեր-Պետրոսյանին, այնուհանդերձ, էլ չի հաջողվի:

 

Պատգամավոր. Տեր-Պետրոսյանը փորձում է դիրիժորի փայտիկը պահել իր ձեռքում