.jpg)
Զառա Ամատունի. Շատ հարցեր մնում են կոնֆիդենցիալ երկխոսության սահմաններում
Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի հետևանքով կորած է համարվում 4000-ից ավելի մարդ, դրանցից շուրջ 800-ը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի բնակիչներ են: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:
«ԿԽՄԿ-ն իր առաքելությամբ անկախ ու անաչառ է, երկխոսություն է առաջարկում այն երկրների իշխանություններին, որոնք չունեն երկխոսության եզրեր: Մեր կազմակերպությունն առաջարկում է իր միջնորդի ծառայությունը, երբ խոսքը գնում է գերու հայրենադարձման մասին»,- ասաց նա՝ ավելացնելով, որ չի կարող մեկնաբանել ադրբեջանական կողմի պատասխան գործողությունները գերիների փոխանակման հարցով:
«Շատ հարցեր, որոնցով մտահոգված է հանրությունը, մնում են կոնֆիդենցիալ երկխոսության սահմաններում: Մենք հանրայնորեն չենք ասում շատ բաներ»,- ասաց նա: