.jpg)
Իսկանդարյան. Եռյակի հանրահավաքները սպառնալիք չեն ՀՀԿ-ի համար
ԱԺ ոչ իշխանական երեք ուժերի փողոցային ակտիվությունը չի կարող սպառնալիք լինել իշխող Հանրապետական կուսակցության համար: Լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով ներքաղաքական զարգացումների մասին, ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Ներքաղաքական կյանքում, շարունակեց խոսքը Ա. Իսկանդարյանը, աշնանային փողոցային ցույցերի հերթական ակտիվությունն է, որը ոչնչով չի տարբերվում նախորդ՝ նմանատիպ գործընթացներից:
«Նման ակտիվացում տեղի է ունենում ամառվանից հետո: Քաղաքականությունում իրենց տեղը ամրապնդելու համար քաղաքական ուժերին անհրաժեշտ են այսպիսի հանրահավաքներ»,- ասաց քաղաքագետը՝ նկատելով, որ ընդդիմության ակտիվությունը բավականին ծույլ է: