Վարչապետը խոստացել է ուշադրության կենտրոնում պահել բնակիչների խնդիրները
16/10/2014 17:06

Վարչապետը խոստացել է ուշադրության կենտրոնում պահել բնակիչների խնդիրները

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարությունում ընդունել է Երևանի տարբեր հատվածներում կառուցապատումների նպատակով օտարված բնակտարածքների բնակիչներին: Կառավարության ղեկավարն անհատական կարգով լսել է նրանց խնդիրները, իսկ իրացման գոտիները կառուցապատող «Գլենդել Հիլզ» ընկերության ղեկավար Վահե Յակուբյանը պարզաբանումներ է ներկայացրել բարձրացված հարցերի վերաբերյալ: Այս մասին հայտնում են Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Վարչապետ Աբրահամյանն ընդգծել է կառուցապատող ընկերության կողմից շինարարական աշխատանքների և փաստաթղթային տարբեր հարցերի լուծման անհրաժեշտությունը՝ հստակ ժամանակացույցի համաձայն:

Կառավարության ղեկավարը վստահեցրել է բնակիչներին, որ նրանց խնդիրները գտնվելու են իր ուշադրության կենտրոնում:

Նախորդող հրապարակում՝ Վարչապետն ընդունել է Եկմալյանի և Ֆիրդուսի տնազրկված բնակիչներին
 

Վարչապետը խոստացել է ուշադրության կենտրոնում պահել բնակիչների խնդիրները