.jpg)
Երևանում թվային ձևաչափով հեռարձակում են պատրաստում. Ամալյան
«Հոկտեմբերի վերջին կամ նոյեմբերի առաջին տասնօրյակում Երևանում կունենանք թվային հեռարձակում: Արդեն ավարտվել են ինտեգրացիոն աշխատանքները և հեռուստաաշտարակի վրա մոնտաժվում է անտենան: Որևէ մտավախություն չունենք, որ կշեղվենք նախատեսված ժամանակացույցից»,- «Եթերային հեռուստահեռարձակման թվային համակարգին անցնելու գործընթացը Հայաստանում» քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ գլխավոր տնօրեն Գրիգոր Ամալյանը:
Նա ասաց, որ այսօր արդեն պատրաստ են լիարժեք հեռարձակում անցկացնել առնվազն երեք մարզում. «Գործնական լուծումների ժամանակ է գալիս»:
Ամալյանի խոսքով` քաղաքացին տեղեկացված է լինելու իր բնակավայրում թվային հեռարձակում սկսելու և դադարեցնելու մասին:
«Այնպես որ, ունենալով սուղ ժամանակ՝ ողջ ծրագրի իրագործման համար, այդուհանդերձ, թվային և անալոգային հեռարձակման խնդիրը պահպանելու ենք և որևէ դեպքում որևէ քաղաքացու չենք զրկելու երկրում տեղեկատվություն ստանալու հնարավորությունից` նույնիսկ մեկ վայրկյանով»,- հավաստիացրեց նա: